Օֆշորի հետ համագործակցության արդյունքում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, խոսելով պանամական փաստաթղթերի բացահայտման մասին, Հարկային մարմիններն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու օրենսդրական հիմքեր չունեն: Ինչպես տեղեկացրեց՝ հարկային մարմինները կարող են հետաքրքրվել այն դեպքերում, երբ հարկային հսկողական գործիքակազմի կիրառման արդյունքում կատարվում է որևէ ընկերության հետ փոխհարաբերությունների ճշտում և բացահայտվում է, որ կա փոխկապակցվածություն օֆշորային գոտիներում գտնվող կազմակերպությունների հետ, և դրա արդյունքում՝ կան պետական բյուջե չվճարված հարկեր: Այնուհետև նաև նշեց, որ հարկային ծառայության խնդիրն է այն, որ օֆշորի հետ համագործակցության արդյունքում՝ ընկերությունը կարող է պակաս հարկեր վճարած լինել. «Եթե ՊԵԿ-ը քրեական գործի շրջանակներում կստանա համապատասխան որոշում՝ ստուգելու, կանի ստուգումներ»:
