Նիկոլ Փաշինյանը «հուղարկավորեց» սեփական թիմին

Կորոնովիրուսը վերջնականապես ախտահարեց իշխանություններին եւ վերջին օրերի իրադարձություններից հետո կարելի է ասել իշխանությունը կնքեց իր մահկանացուն, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանն իր ձեռքով սպանեց իր քաղաքական հենարանը՝ իշխող Իմ Քայլը ֆրակցիան: Այն, ինչ կատավրում էր խորհրդարանում, պարզապես արկածային մի երազ էր թվում, որ ուր որ է արթնանալու ենք եւ տեսնենք, որ իրականում իշխանությունն այնդքան էլ անմեղսունակ չէ, որքան մենք նրա մասին մտածում ենք: Բայց ավաղ, այդ մղձավանջային իրականությունը ձգվեց մինչեւ ուշ երեկո ու բոլորի աչքի առաջ տեղի ունեցավ Հայաստանում ժողովրդավարության հուղարկավորությունը: Ինչպես գիտենք կառավարությունը կորոնավիրուսի պայքարի պատրվակով տոտալ հսկողության նախագիծ է մշակել, վերահսկելու են քաղաքացիների խոսակցությունները, զանգերը, տեսնելու են ով ում հետ, որ ժամին եւ որքան խոսել: Որքանով է արդյունավետ լինելու այս գործիքը կորոնավիրուսի դեմ, երկու օր շարունակ որեւէ իշխանական հիմնավոր պարզաբանում չտվեց, եթե չասենք եղան հակառակ կարծիք պնդողները: ԱԺ առողւապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մի քանի անգամ շեշտեց, որ զրոյական էֆեկտ է ունենալու: Պետք է նշել, որ նա այս մասին հայտարարեց այն պահին, երբ նախագիծը նոր-նոր ներկայացվել էր քննարկման: Տտեսանք նաեւ, որ առաջին անգամ այն տապալվեց, Նիկոլ Փաշինյանը երկրորդ արտահերթը հրավիրեց եւ կեսգիշերին մոտ ընդունեց նախագիծը, ինչը խոսում է այն մասին, որ նա պատրաստ է ցանկացած մեկի տրորել, ոչնչացնել՝ իրականացնելու համար իր նպատակները: Այսպիսով՝ ինչ արձանագրումներ կարելի է անել կատարվածքից: Առաջինը, անշուշտ այն է, որ Նիկոլ Փաշինյանը պատեհ պահին ի ցույց դրեց իր իսկական՝ բռնապետական դեմքը եւ վիրուսի դեմ պայքարելու պատրվակով ոտնահարեց մարդու հիմնարար իրավունքները:
Երկրորդ՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների, թե իր թիմում թեւեր ու ոտքեր չկան, նույնիսկ պետության համար այս ճգնաժամային իրավիճակում իշխանական խմբավորումները զերծ չմնացին անձնական հաշիվներից: Առաջին փորձով նախագիծը չընդունվեց, քանի որ ըստ տարածված տեղեկությունների Արարատ Միրզոյանն էր այդպես ուզում: Դրա վկայությունն էլ այն էր, որ ԱԺ խոսնակի հովանավորյալ պատգամավոր Աննա Կարապետյանը ներկա գտնվելով նիստերի դահլիճում, չմասնակցեց քվեարկությանը:
Երրորդ, եւ ամենակարեւորը՝ Նիկոլ Փաշինյանն անխնա մսխեց  իր քաղաքական կապիտալը, այն հենարանը, որն իրեն առաջադրել է վարչապետի պաշտոնում: Այս երկու օրերի ընթացքում իմքայլական պատգամավորների տրանսֆորմացված ելույթները պարզապես կարեկցանքի էին արժանի: Մեկ օր առաջ նախագիծը քննադատողներին ամենայն հավանականությամբ կառավարությունում այնպես էին մշակել, որ հաջորդ օրը սազն առել ու գովում էին նախագիծը, թե բա մեկ գիշերվա մեջ քննարկեցինք ու հասկացանք իրական նպատակները:
Այս նիստից ու իշխանականների անլուրջ ու անբարտավան պահվածքից հետո չի գտնվելու որեւէ բանական մարդ, որն այսուհետ լուրջ կվերաբերի այս խորհրդարանին: Միգուցե Նիկոլ Փաշինյանի ուզածն էլ հենց դա է եւ նա նոր խորհրդարան է ուզում ձեւավորել:

Անի Սահակյան

դիտվել է 7903 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am