Գազի գնի փոփոխությունը` դոլարով, թե ռուբլով. Պուտինին սպասելիս

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Գազպրոմ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլերին նամակ է գրել` Հայաստանին մատակարարվող մեծածախ գազի գինը նվազեցնելու առաջարկով:
«Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա և դա կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների՝ այդ թվում առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր»,– գրել է փոխվարչապետը:
Գրիգորյանը նշել է` հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը` նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ:
«Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»,– նշված է նամակում:

Կորոնավիրոսի համավարկը, ինչպես հայտնի է, պատճառ է դարձել նավթի համաշխարհյաին գնի կտրուկ անկման: Իսկ նավթի գնի նվազումը, միջնորդավորված կերպով ազդում է նաև գազի գնի վրա: Այժմ նավթի գինը գտնվում է պատմականորեն նվազագույն աստիճանի վրա, հետևաբար գազի գնի նվազման համար կան իրական հիմքեր։ Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակում ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն։

Հաշվի առնելով, որ ՀՀ ազգային արժույթը` դրամը, ինչպես նաև ռուսական ռուբլին կորոնավիրուսի հետևանքով կտրուկ արժեզրկվել են, ապա գազի նշված գնի պահպանման դեպքում կստացվի, որ Հայաստանում գազի ներքին սպառողական գինը պետք է վերանայել, բարձրացնել` հաշվի առնելով դրամի արժեզրկման ինդեքսացիան: Պարզ է, որ և բնակչության և տնտեսութան համար գնի բարձրացումը լրջագույն հարված կլինի: Մյուս կողմից` ռուբլու կտրուկ արժեզրկման պայմաններում ռուսական կողմը հազիվ թե համաձայնվի Հայաստանին գազ մատակարարել ռուբլով: Սահմանագլխին ազգային արժույթով վճարելու հարցը հայ-ռուսականմ գազային բանակցությունների օրակարգում նոր չէ և պայմանավորված է ԵԱՏՄ շրջանակում էներգետիկ ոլորտում ռուսական ռուբլով և ազգային արժույթով առևտրի անցնելու պայմանով: Այս նախկինում ևս բարձրացվել է, սակայն լուծում չի ստացել և այժմ ռուսական կողմի համար ամենահարմար պահը չէ նման քայլի գնալու: Մյուս կողմից հաշվի առնելով համակաշխարյաին էներգետիկ շուկայի փլուզման գերարագ տեմպը` ռուսական կողմը ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ գազային նոր պայմանագիր կնքելու և գազի գինը վերանայելու հարցին պետք է օպերատիվ արձագանքի` առաջին հերթին հաշվի առնելով աշխարհաքաղաքական ազդեցությունը չթուլացնելու գործոնը: Փոփոխություն կլինի, բայց ամենայն հավանականությամբ դոլարով:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2736 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am