Նիկոլ Փաշինյանն այնքան է խաբել, որ իր վստահության կրեդիտը վաղուց կորցրել է․ ո՞րն է Փաշինյանի ամենամեծ սուտը․ Աշոտ Գրիգորյան (video)

Կորոնավիրուսը Եվրոպայում խայտառակ տարածում ստացավ, սակայն այն երկրները, որոնք անմիջապես արձագանքեցին վիրուսի տարածմանը, հաջողեցին, այդ երկրների թվում է Սլովակիան: «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ տեսակապի միջոցով Սլովակիայից ասել է «Եվրոպայի հայկական միության ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ Սլովակիայի նման երկրում, որտեղ բնակչությունը մոտ 6 միլիոն է, կա ընդամենը 200-300 վարակակիր և մահվան ոչ մի դեպք չի գրանցվել. «Մարտ ամսին ես նամակով դիմեցի ՀՀ առողջապահության նախարարին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրելով՝ հարգելիներս, կորոնավիրուսի դեմ Ձեր քայլերը ոչ մասնագիտական են: Ես նրանց առաջարկեցի մեզ հետ անմիջապես կապ հաստատել, որովհետև մենք պատրաստել էինք օգնության լուրջ փաթեթ, որով ամերիկացի մասնագետները կժամանեն Հայաստան»:

Աշոտ Գրիգորյանը նշել է նաև, որ իր նամակին վեց օր հետո պատասխանեցին Առողջապահության նախարարությունից՝ ասելով՝ մենք ամեն ինչ ունենք և օգնության կարիք չունենք:

Հարցին՝ դժվար է պատկերացնել, որ Սլովակիայից, մասնավորապես Ձեր կողմից նման օգնության առաջարկ է եղել և Կառավարությունը չի արձագանքել, կոնկրետ ի՞նչ օգնության մասին է խոսք եղել, Աշոտ Գրիգորյանը առաջարկեց իրենց կայքէջում տեսնել իրենց նամակի բովանդակությունն ու Կառավարության պատասխանը. «18 մլն. 700 հազար մենք այսօր պատրաստ ենք Հայաստանին օգնություն բերելու, բայց, եթե մեր օգնությանը սկզբում արձագանքեին, ապա մեր օգնությունը կլիներ 20 միլիոն»:

Ըստ Աշոտ Գրիգորյանի՝ կորոնավիրուսի հետևանքները ահասարսուռ են լինելու ոչ միայն առողջապահական ոլորտում, նաև տնտեսության. «Չափազանց կարևոր է, որ այլ երկրների նման Հայաստանում էլ արտակարգ դրության պայմաններում տան վարկային արձակուրդ: ԱԺ-ում այս հարցի բարձրացման ժամանակ վարչապետը շատ ագրեսիվ պատասխան տվեց»:

Աշոտ Գրիգորյանը բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն կարողանալու իրենց վարկային պարտավորությունները կատարել, առաջարկեց դիմել իրենց ֆորումին, որպեսզի հասկանան ինչպես օգնել նրանց:

դիտվել է 3946 անգամ
Լրահոս
Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am