Առանց վիզայի ռեժիմի սահմանումը թուրքերի համար կարող է տապալվել. գերմանական մամուլ
Գերմանական Bild-ը գրում է,որ Գերմանիայի կառավարությունը չի բացառել, որ Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված փախստականների վերաբերյալ համաձայնագիրը կարող է տապալվել Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է. «Թուրքիայի նախագահը «պատրաստ չէ համապատասխանել բոլոր չափանիշներին»։Իսկ եթե պատրաստ չէ, ապա չի լինելու ոչ մի անայցագրային ռեժիմ»,-ասել է դե Մեզյերը։ Պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի չեղարկումը փախստականների հարցով համաձայնագրի անքակտելի մասն է։ Նա խստորեն կոչ է արել Թուրքիային կատարել 72 պայմանները, որոնց թվում է նաև թուրքական հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը։ Եվրոպական խորհրդարանը ևս դեռ պատրաստ չէ հաստատել առանց վիզայի ռեժիմը։ Եվրախորհրդարանի մամուլի քարտուղարը նշել է, որ քանի դեռ Թուրքիան այդ պահանջները չի կատարել, պատգամավորները նույնիսկ չեն սկսի հարցի քննարկումը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԵՄ-ի պահանջը՝ հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելու վերաբերյալ, և հույս է հայտնել, որ հունիսի փոխարեն, ինչպես պլանավորված էր ավելի վաղ, վիզային ռեժիմը կչեղարկվի «ամենաուշը հոկտեմբերին»։
