Արցախ. Նիկոլին հասկացրեցին՝ «խաղեր չտալ»

Երեկ Արցախի նախագահի թեկնածուների բանավեճը կայացավ, որին ներկայանալ հրաժարվել էին մասնակցել երկուսը: Առանց մանրազնին քննարկման նյութ դարձնելու՝ մի բան պարզ է. Արցախը հասել է ժողովրդավարության մի մակարդակի, և դա չհասկանալ ու բանավեճը ծաղրել միայն այն պատճառով, որ դրան չի ներկայացել Մասիս Մայիլյանը, նույնպես զավեշտալի է:

Դեռ ընտրություններից շաբաթներ առաջ էլ պարզ էր, որ ընտրապայքարի ֆավորիտները Վիտալի Բալասանյանն ու Արայիկ Հարությունյանն են լինելու: Երեկվա բանավեճում էլ նրանց ուղղվող հարցերի առատությունից պարզ էր, որ այս 2 թեկնածուների միջև է ընթանալու Արցախում ընտրապայքարը:

Անկախ ամեն ինչից, պետք է փաստենք նաև, եթե անգամ Հայաստանի մեծաքանակ դիտորդներ էլ չմեկնեին՝ Արցախն ի վիճակի է անցկացնել ընտրություններ, և մինչ Հայաստանում բոլոր ընտրությունները ուղեկցվել են տարբեր ընտրախախտումներով՝ Արցախում դրանք անց են կացվել ավելի կոկիկ ու ոչ խնդրահարույց:

Մթնոլորտն այս անգամ, իհարկե, այլ է: Հայաստանում Փաշինյանի իրականացրած «թավշյա հեղափոխությունից» հետո Արցախում նախագահի թեկնածուների պակաս չզգացվեց. Ամեն մեկը հիմա Արցախում իրեն է տեսնում «հեղափոխություն» իրականացնողի ծանր բեռն ուսերին:

Այնպես է ստացվել, որ թեկնածուներից ոմանք, որոշել են, որ արցախցին իրենց ձայն կտա, որովհետև այդպես դուր կգա Հայաստանում «թավշյա հեղափոխություն» իրականացնողին:

Այլ է պատկերը այն թեկնածուի դեպքում, կոնկրետ՝ Վիտալի Բալասանյանի, որն իր կեցվածքով ցույց է տալիս, որ դուրս է Փաշինյանի գծած շրջանակից, և գործելու է այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում, ասելու է այն, ինչ մտածում է, անկախ նրանից թե դա դուր կգա՞ իշխանություններին, թե ոչ:

Ամեն ինչից զատ կարևոր է մի բան. Արցախում ընտրություններում հաղթած թեկնածուն նախ և առաջ պետք է արցախցիների ցավով ու առօրյա հոգսերով զբաղվի: Որ պահից սկսած Արցախի ապագա նախագահը տրվի ամեն գնով, Երևանին դուր գալու մղմանը, նա կկորցնի ուղղամիտ, համառ, սկզբունքային արցախցու վստահությունը:
Արցախում ընտրություններն այս առումով կայանում են, իսկապես բարդ փուլում: Բայց սրանք, թերևս, Արցախի ամենավճռորոշ ընտրություններն են լինելու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7044 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am