Խղճուկ թեկնածուի պարտության ողջ «հմայքը»

Տարօրինակ իրավիճակ ստեղծվեց Արցախում՝ նախագահի և խորհրդարանական ընտրություններից ընդամենը օրեր առաջ: Հայաստանի իշխանությունները մի կողմից տպավորություն էի ստեղծում, թե Արցախի հասարակությունը պետք է որոշի, թե որ թեկնածուին է վստահում, իրենք չեն խառվում, բայց ինչպես ասում են, չդիմացան... Բացահայտվեցին նրանց «ծածուկ» ծրագրերը:

Այսօր արդեն կարող ենք ասել, որ Հայաստանի իշխանությունը հակված է եղել, որպես Արցախում ընտրությունների հետաձգվեն: Ըստ ամենայնի, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հենց այս ուղերձով էր օրեր առաջ մեկնել Արցախ ու հանդիպել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ու մինչ Արցախի իշխանությունները ցույց տվեցին, որ հակված չեն այդ հորդորն ընդունել, որովհետև համարում են, որ ընտրությունների հետաձգումը կհանգեցնի սահմանադրական ճգնաժամի՝ Հայաստանում իշխանական թևի սպասարկուները բացահայտեցին, թե ով է նրանց թեկնածուն:

Նախ՝ տևական ժամանակ է, ինչ մամուլում տեղեկություններ են շրջանառվում «սորոսական թևի» թեկնածու՝ Մասիս Մայիլյանի մասով: Նա, ինչպես արդեն ակնհայտ է, չկարողացավ դառնալ ընտրությունների ֆավորիտը:

Եվ հավանաբար, զգալով, որ չի վայելում ժողովրդականություն Արցախում, ընտրություններում հաղթելու շանս չունի՝ որոշեցին ընտրությունները հետաձգելու քարոզչություն իրականացնել:

Ամենատարօրինակն այն էր, որ Մասիս Մայիլյանը, որն Արցախում իբր «արմատական բարեփոխումներ» է ցանկանում անել և հայտարարում է, թե՝ «հաղթելու ենք», անգամ չբարեհաճեց մասնակցել հեռուստաբանավեճի:

Առհասարակ, վերջերս այս թեկնածուի բարդույթավորված կերպարը առանձին քննարկման թեմա է: Լրագրողը մոտենում է նրան հարցեր ուղղելու, բայց նա մեկ-երկու կցկտուր նախադասություն ասելուց հետո փոշմանում է, հարձակվում է լրագրողի վրա, հակադարձելով, թե՝ ինչո՞ւ են իրեն հարցեր տալիս:

Տպավորություն է, որ Արցախի գործող արտգործնախարարը և Արցախի նախագահի պաշտոնին հավակնողը ի վիճակի է միայն պատասխանել նախօրոք ստացված գրավոր հարցերին, որոնց գրավոր պատասխանելու համար էլ նրան անհրաժեշտ է ևս մի քանի օրեր: Արցախում «արդարություն հաստատող» այս թեկնածուն հանպատրաստից չի էլ կարողանում որևէ հարցի պատասխանել:

Պատկերացնել կարելի է, թե ինչ կկատարվեր նրա հետ, եթե նա համարձակվեր ներկայանալ ուղի հեռարձակվող հեռուստաբանավեճի...

Ինչևէ, հայաստանյան իշխանական մի թևի «թեկնածուն» բավական ծիծաղելի իրավիճակում հայտնվեց՝ իր պահվածքով և ընտրություններին նախօրեին, ինչպես ասում են, բացահայտվեց իր ողջ «հմայքով»:

Հետաքրքրական էր նաև Հայաստանում մասիսմայիլյանական թևի աջակիցների համացանցային «պայքարը»՝ «անհապաղ հետաձգե՛ք Արցախի ընտրությունները», որպեսզի, նրանց ձևակերպմամբ՝ «կորոնավիրուսը չտարածվի Արցախում», մի քանի օր է, ինչ գոչում են սրանք:

Բայց ծիծաղելին այն է, որ ֆեյսբուքյան տիրույթում այս կոչերով հանդես էին գալիս մարդիկ, ովքեր կորոնավիրուսի դեմ թեստերը հանձնել՝ երեկվանից ճամփա էին ընկել Արցախ: Լսե՛ք, եթե այդքան մտահոգ եք, որ Արցախում համավարակը չներթափանցի՝ ինչո՞ւ եք մեկնում Արցախ, մնացե՛ք Հայաստանում, դրանով կնվազեցնեք Արցախում վիրուսի տարածմանը:

Թե՞ Մայիլյանին «փրկելու» հարցում դեռ Արցախում այլ ծրագրեր էլ ունեք...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7429 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am