Բայց ինքը հարց է տվել փաստաթղթերի հետ կապված, ես ինչ արձագանքեմ.վարչապետը՝Վոլինկինի հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը,լրագրողների հետ զրույցում ,պատասխանելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարության վերաբերյալ հարցին, ասաց. «Բայց ինքը հարց է տվել փաստաթղթերի հետ կապված, ես ինչ արձագանքեմ: Մեր նպատակը, մեր ցանկությունը որպես ռազմավարական գործընկեր մի քանի հարթակներից հայտնել ենք, և չի փոխվել մեր դիրքորոշումը: Ուղղակի մենք հիմա զբաղված ենք երկու կարևոր գործով՝ տնտեսության զարգացմամբ, որից պետք է ածանցվի մեր ապագա հաջողությունները, դրանով ենք զբաղված և որոշ քայլեր ենք ձեռնարկում, որ վաղը կառավարության նիստից առաջ ես հանդես կգամ հայտարարությամբ»: Հովիկ Աբրահամյանը անպատասխան թողեց պանամական օֆշորում ՀՀ քաղաքացիների անուններով գրանցված կազմակերպությունների վերաբերյալ հարցը:
