Կորոնավիրուսով հաստատված դեպքերից 2-ը նոր են` բերված արտասահմանից (video)
Կառավարության արտահերթ նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ նոր հայտնաբերված 58 դեպքերից 25-ն ի սկզբանե եղել են կարանտինում, այսինքն շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել։
«31 հոգին, որոնց մեջ կա նաև բուժաշխատող, նորից այնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել: Այսինքն շփված են եղել հաստատված դեպքի հետ: Եւ միայն երկուսն են, որ բերովի դեպքեր են արտերկրից, որոնց շփման շրջանակը պարզվում է»․-ասաց Թորոսյանը:
Նշենք, որ կորոնավիրուսով վարակված 482 հաստատված դեպքից 58-ը վերջին մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերն են:
