ԴԱԻՇ-ի մանկական հավելվածը՝ սմարթֆոնների համար
korrespondent.net-ը հայտնում է,որ ջիհադիստները հայտնել են իրենց սոցիալական ցանցերում հավելվածի գործարկման մասին, ինչպես նաև ակտիվորեն հրապարակում են հղումներ դրա բեռնման համար:Ծրագիրը թույլ է տալիս երեխաներին սովորել արաբերեն այբուբենը, եթե երեխան սեղմի տառերից մեկի վրա, ապա կտեսնի արաբերեն բառ, որը նշանակում է ինքնաձիգ: Մեկ այլ տառի վրա տանկ է պատկերված: Դատելով սքրինշոթներից, որոնք տեղադրված են համացանցում, յուրաքանչյուր տառ ուղեկցվում է համապատասխան իլյուստրացիայով: Օգտատերերը նաև հայտնում են, որ հավելվածի օգնությամբ հնարավոր է լսել թեմատիկային համապատասխան երգեր: Ավելի վաղ ԴԱԻՇ-ն արդեն թողարկել էր հավելված Android բազայի հիման վրա աշխատող հեռախոսների համար,որի օգնությամբ ահաբեկիչները կարող էին հետևել ջիհադիստների նորություններին:
