Պարենային ճգնաժամի մարտահրավերը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն շաբաթ օրը` մարտի 28-ին, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հանդես է եկել անհանգստացնող ուղերձով: << COVID-19- ի համաճարակը հսկայական լարվածություն է առաջացնում ամբողջ աշխարհի առողջապահական համակարգերի վրա, և միլիոնավոր մարդիկ աշխարհի ամենաառաջադեմ տնտեսություններում այս կամ այլ կերպ կարանտինի մեջ են գտնվում:
Մենք գիտենք, որ մարդկային կորուստները մեծ կլինեն, և այդ ալիքը զսպելուն ուղղված հսկայական ջանքերը տնտեսական մեծ ծախսեր են ակնկալում: Էլ ավելի մեծ կորուստներից խուսափելու համար, այն է՝ կապված միլիոնավոր մարդկանց համար հասանելի սննդի պակասի հետ, նույնիսկ ֆինանսապես ապահով երկրներում, աշխարհը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի՝ սննդի մատակարարման շղթաների աշխատանքի խափանումները նվազագույնի հասցնելու համար: Անհրաժեշտ է համաշխարհային մակարդակով համակարգված և համապարփակ պատասխան՝ կանխելու հանրային առողջության համար պատուհաս դարձած այս ճգնաժամը՝ պարենի ճգնաժամի վերածվելու, որի դեպքում մարդիկ չեն կարողանա սնունդ գտնել կամ իրենց թույլ տալ այն գնել>>,- իր հայտարարության մեջ նշել է Քյու Դոնգյուն:

Միաժամանակ նա նաև հարկ է համարել արձանագրել, որ այս պահի դրությամբ COVID-19- ը չի հանգեցրել պարենային անվտանգության որևէ լարվածության` չնայած սուպերմարկետների բազմամարդ պաշարումների վերաբերյալ անեկդոտային զեկույցներին: Ըստ այդմ` թեև խուճապի կարիք չկա, քանզի աշխարհում բավարար քանակությամբ սնունդ կա, սակայն հայտարարության մեջ նշվում է, որ հսկայական է ռիսկը, որ սննդամթերքը հնարավոր է հասանելի չլինի այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է:
Իրավիճակից ելնելով` Մակ-ի բարձրաստիճան պաշտոնյան մի շարք հորդորներ է հղել պետությունների քաղաքական իշխանություններին: Դրանց մեջ հատուկ կարևորվում են ֆերմերները, գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողներն ու սնունդ վերամշակող ձեռնարկությունները, պարարտանյութերի, անասնաբուժական դեղամիջոցների և գյուղատնտեսական արտադրության վրա ազդեցիկ այլ գործունեությունները:

Հատուկ անդրադարձ կա նաև ռեստորանների խնդրին: Նշվում է, որ ռեստորանների փակումը և ավելի պակաս հաճախականությամբ մթերային ապրանքների գնումները նվազեցնում են թարմ արտադրանքի և ձկնաբուծական ապրանքների պահանջարկը, ազդում արտադրողների և մատակարարների, հատկապես մանր տնտեսվարողների վրա, ինչը երկարաժամկետ հետևանքներ կթողի աշխարհի բնակչության վրա: Մտահոգիչ է համարվում այն փաստը, որ սնունդ արտահանող երկրները, սեփական պարենային անվտանգության առաջնահերթությունից ելնելով, կարող են արտաքին առևտրի սահմանափակող միջոցներ կիրառել: Այս ամենը պարենի համաշխարհային շուկայում կարող է հանգեցնել լուրջ խափանումների և բերել գնաճի ու գների անկայունության: Գնաճի դեպքում հատկապես տուժելու են ցածր եկամուտ և սննդի դեֆիցիտ ունեցող երկրները: Ելնելով 2007-2008 թվականներին ճգնաժամի փորձից` ՄԱկ-ը նաև կանխատեսում է, որ կորոնավիրուսի ճգնաժամը բացասաբար կազդի մարդասիրական կազմակերպությունների վրա՝ կարիքավոր և անապահով խավերի համար սնունդ և այլ պարագաներ գնելու առումով:

ՄԱԿ-ից ստացված այս տխուր ազդակները պետք է արագ տեղայնացվեն իշխանության քաղաքական կուրսի մեջ, որը ենթադրում է եղած ծրագրերի կտրուկ շրջադարձ, բայց դա խոսակցության առանձին թեմա է:  

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3914 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am