Ինչքան կստանա Հայաստանը G20-ից և Համաշխարհային բանկից` կորոնավիրուսի համար

Մեծ քսանյակի` G20 երկրների հրատապ տեսակոնֆերանսի ժամանակ որոշում է կայացվել ավելի քան $5 տրլն ներդնել համաշխարհային տնտեսության մեջ՝ COVID-19 համավարակի հետեւանքները հաղթահարելու համար։

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, համաժողովի ընթացքում G20 երկրների առաջնորդները պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կորոնավիրուսի հետագա տարածման եւ դրա հետեւանքների դեմ պայքարելու համար։ «Աննախադեպ COVID-19 համավարակը հիշեցում է մեր փոխկապակցվածության եւ խոցելիության մասին։ Վարակը չունի սահմաններ։ Այս համավարակի դեմ պայքարը պահանջում է թափանցիկ, ապահով, համակարգված, լայնամասշտաբային, գիտականորեն հիմնավորված եւ գլոբալ պատասխան՝ համերաշխության ոգով»,- նշել են երկրների առաջնորդները համատեղ հայտարարության մեջ։
Ընդհանուր առմամբ, G20-ի երկրներում կենտրոնացված է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 %-ը, համաշխարհային առևտրի 80 %-ը և Երկրի բնակչության երկու երրորդը։ G20-ի հանդիպումներին սովորաբար ներկա են գտնվում Միջազգային արժութային հիմանդրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։
Համաժողովի ընթացքում Համաշխարհային բանկի ղեկավարը` Դեվիդ Մելպասը, հայտարարել է, որ ՀԲ-ն մտադիր է $160 մլրդ տրամադրել կորոնավիրուսի համավարակից տուժած երկրներին: «Ես մեր խորհրդին եմ ներկայացրել ծրագիր, որը կարող է ապահովել ֆինանսական օգնություն $160 մլրդ ծավալով առաջիկա 15 ամիսների ընթացքում»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ նշել է Մելպասը:

Նա նաեւ ավելացրել է, որ ՀԲ-ն միաժամանակ իրականացնում է COVID-19-ի հետ կապված նոր նախագծեր 56 երկրի համար: «24 երկրում մենք վերակառուցում ենք եղած նախագծերը, որպեսզի ուղղենք միջոցները առողջապահության ոլորտում արտակարգ դրության բարելավմանը»,- ընդգծել է ՀԲ ղեկավարը:

Թե ինչ սկզբունքով են ընտրվելու աջակցություն ստացող երկրները, աառայժմ հայտնի չէ: 1 մլն բնակչի հաշվով կորոնավիրուսից վարակվածների թիվը Հայաստանում բավականին բարձր է` արդեն 407 հաստատված դեպքի մասին է հայտարարվել: Հայաստանի իշխանությունն ըստ ամենայնի փորձելու է ջանքեր ներդնել` ստանալու միջազգային այդ կառույցների աջակցությունը:
Նշենք, որ մեծ քսանյակի կազմում ընդգրկված են հետևյալ երկրները`
1. Ավստրալիա
2. Արգենտինա
3. Բրազիլիա
4. Մեծ Բրիտանիա
5. Գերմանիա
6. Եվրամիություն
7. Հնդկաստան
8. Ինդոնեզիա
9. Իտալիա
10. Կանադա
11. Չինաստան
12. Մեքսիկա
13. Ռուսաստան
14. Սաուդյան Արաբիա
15. ԱՄՆ
16. Թուրքիա
17. Ֆրանսիա
18. Հարավաֆրիկյան Հանրապետություն
19. Հարավային Կորեա
20. Ճապոնիա:

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 2474 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am