Թրամփի ժեստը Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին

Միացյալ Նահանգները, որը դաժան պայքար է մղում ընդդեմ Իրանի, այս երկրին էլ թույլ չտալով կորոնավիրոսի պայմաններում օգտվել հումանիտար օգնությունից, միաժամանակ փոքրիկ ժեստ է անում Հարավային Կովկասի երեք պետություններին՝ Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին:

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատն, ընդունեց կորոնավիրուսի համաճարակի հետևանքների հաղթահարման Թրամփի վարչակազմի առաջարկած 2 տրիլիոն դոլարի օգնության փաթեթը: Օրինագիծն ընդունվել է ձայնային քվեարկության միջոցով, որի ժամանակ օրենսդիրները բարձրաձայնում են «դեմ» կամ «կողմ»: Հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասիեն փորձում էր հետաձգել քվեարկությունը՝ պահանջելով ամբողջական քվեարկության ձևաչափ, սակայն Ներկայացուցիչների պալատի ճնշող մեծամասնության ջանքերի շնորհիվ օրինագիծը ընդունվեց:

Այժմ այն ուղարկվել է Սպիտակ տուն՝ նախագահի ստորագրության համար, որի ստորագրությունից հետո կստանա օրենքի ուժ: Նախօրեին օրինագիծն ընդունել էր նաև ԱՄՆ Սենատը: Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր ԱՄՆ Կոնգրեսում օրինագծի ընդունումից հետո անմիջապես ստորագրել այն: Փաթեթը ներառում է սոցիալական և տնտեսական ծրագրեր, որոնց թվում է միանվագ օգնությունն անհատներին, աջակցություն մանր ու միջին բիզնեսներին, ինչպես նաև խոշոր ընկերություններին, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համաճարակի արդյունքում:

Այսպես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունած կորոնավիրուսի համաճարակի հետևանքների հաղթահարման համար 2 տրիլիոն դոլար օգնություն նախատեսող օրինագիծը: Փաթեթը պարունակում է սոցիալական և տնտեսական ծրագրեր, ներառյալ միանվագ օգնություն անհատներին, աջակցություն մանր ու միջին բիզնեսներին, ինչպես նաև խոշոր ընկերություններին, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համաճարակի արդյունքում: Նախագահի ստորագրությամբ փաթեթը ստացավ օրենքի ուժ ու ենթակա է իրականացման:

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին համապատասխանաբար 1.1 և 1.7 միլիոն դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար՝ որպես ռիսկային խմբում գտնվող երկրներ:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում նախատեսում է օգնություն ցուցաբերել Հայաստանին: Այդ նպատակով ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես լաբորատոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտներին:

Պետքարտուղարությունն ընդգծում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները, որպես օգնություն Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացմանն է տրամադրել 106 միլիոն դոլար, իսկ ընդհանուր օգնության չափը կազմում է 1,57 միլիարդ դոլար:

Բացի Հայաստանից, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը համաճարակի դեմ պայքարի համար նախատեսում է օգնություն տրամադրել բազմաթիվ այլ երկրների առողջապահության ոլորտներին: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի հարևան երկրներ Ադրբեջանն ու Վրաստանը կստանան համապատասխանաբար 1.7 միլիոն ու 1.1 միլիոն դոլար օգնություն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6399 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am