Գիշերային հոկեյի լիգայի գալա խաղին, որն անցկացվում է Սոչիում, մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ,հայտնում է РБК-ն:
Խաղին մասնակցել է երկու թիմ՝ «Գիշերային հոկեյի լիգայի աստղերը», որտեղ խաղում էին Պուտինը, հոկեյիստներ Պավել Բուրեն և Վյաչեսլավ Ֆետիսովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Գիշերային հոկեյի լիգայի հավաքականը, որի կազմում հանդես էին գալիս հիմնականում օլիգարխներ, մասնավորապես միլիարդատերեր Գենադի Տիմչենկոն, Արկադի և Բորիս Ռոտենբերգները, Վլադիմիր Պոտանինը:
Խաղն ավարտվել է 9:5 հաշվով՝ հօգուտ ««Գիշերային հոկեյի լիգայի աստղերի»: