ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակել տեղաշարժը պետական սահմանով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում:
Կառավարության պաշտոնական կայքում մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության, Ռուսաստանի Մաքսային դաշնային ծառայության հետ համատեղ սահմանափակում է երթևեկությունը Ռուսաստանի պետական սահմանի տեղամասերի անցակետերով»:
Խոսքը ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, ջրային և խառը սահմանային, ինչպես նաև ռուս-բելառուսական պետական սահմանի ցամաքային տարածքի անցակետերի գործունեության մասին է: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու մարտի 30-ի 00:00-ից:
Արգելքը չի տարածվի դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև դիվանագիտական կապի սուրհանդակների և պաշտոնական պատվիրակությունների վրա:
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը