Քոչարյանը տանուլ է տվել

<<Իրավունքը>> գրում է.Քառօրյա պատերազմը ոչ միայն ի ցույց դրեց մեր բանակի բարձր մարտունակությունը եւ առաջացրեց հանրային վերելք եւ համախմբում, այլեւ զգալի ազդեցություն թողեց ներքաղաքական դաշտի վրա։ Խոսքը ոչ թե ուղղակի, այլ անուղղակի ազդեցության մասին է տարբեր քաղաքական ուժերի վարկանիշերի վրա, որը էականորեն պայմանավորված է այդ ուժերի վարքագծով պատերազմի օրերին եւ հետագա շրջանում։ Գյումրեցին լավ խոսք ունի՝ ինչքան էլ դավեն սատկի, կաշին էլի մե իշու բեռ է։ Այդ խոսքը ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի ամենապրագմատիկ, ցինիկ, խորամանկ քաղաքական գործիչներից մեկին` Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Թեեւ «ավազակւսպետության կազմաքանդման» գործում մշտական ձախողումները եւ սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման ընթացքում ՀԱԿ-ի չափազանց ագրեսիվ, տեղ-տեղ նաեւ հիստերիկ պահվածքը գրեթե զրոյացրել էին այդ կուսակցության վարկանիշը, ու 2017-ին Աժ ընտրությունների 5 տոկոսանոց շեմը ապագա հաղթահարողների ցուցակից գրեթե բոլորը հանել էին ՀԱԿ-ին, սակայն քառօրյա պատերազմի օրերին ՀՀ առաջին նախագահը կարողացավ արագ կողմնորոշվել եւ սրընթւսցորեն ձեռք բերել վարկանիշ։ Խոսքը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին է եւ այդ հանդիպման ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի պահվածքի եւ դիրքորոշման։ Պատերազմական պայմաններում իշ– խանության հետ տարաձայնությունները մի կողմ դնելը, բնականաբար, դրական է անդրադառնում ցանկացած ընդդիմադիր ուժի վարկանիշի վրա։ Ավելին, այդ առաջին հաջող քայլին հաջորդեց երկրորդը։ Թեեւ իր նախագահության օրոք Լեւոն Ակոպիչը Արցախ ոտք չէր դրել, սակայն այժմ, մի կողմ դնելով նաեւ ոչ այնքան բարվոք առողջության հանգամանքը, ծեր աղվեսը գերադասելի համարեց մեկնել Ստեփանակերտ եւ հանդիպել Բակո Սահակյանի հետ։ Ճիշտ է, նա ԼՂՀ ճանաչման նախաձեռնության՝ կառավարությունում քննարկվելու վերաբերյալ հանդես եկավ այնպիսի հայտարարությամբ, որը արդարացի քննադատությունների տեղիք տվեց եւ միանգամից դարձավ ադրբեջանական քարոզչամեքենայի ցիտելու առարկա, սակայն հայտարարության տեքստը կազմվել է շատ ճշգրիտ հաշվարկով։ Անշուշտ, այդ տեքստի ուշադիր վերլուծաթյունը բերում է այն եզրահանգման, որ տեքստը կարելի է համարել դավաճանական, սակայն ՀՀ առաջին նախագահը խուսափել է ուղղակի պացիֆիստական եւ պարտվողական ձեւակերպումներից ու նաեւ հավելել է մտորումներ դիվանագիտական աշխատանքի մի կարեւոր, մինչ այժմ թերի մնացած ուղղության մասին։ Այնպես որ, ծեր աղվեսը իր համար տեղ թողել է, որպեսզի հարկ եղած դեպքում իր շրջապատը այդ հայտարարությունը ներկայացնի որպես իշխանության «խոհեմ եւ զգացմունքայնությունից զերծ» դիրքորոշմանը սատարելու մոտեցում։ Դրանով ԼՏՊ-ն միանգամից երկու նապաստակ խփեց՝ մի կողմից դրական տպավորություն է ստեղծում պատերազմական իրավիճակում գործող իշխանությանը սատարելը, մյուս կողմմից՝ կատարվում է իշխանության դիրքորոշման նույնացումը ԼՏՊ-ի վաղուցվա պատկերացումներին Արցախյան հարցի վերաբերյալ, ինչը իշխանությունից վանելու է Ադրբեջանի դեմ արմատական քայլերի կողմնակիցներին։ Անշուշտ, եթե ՀՀ երկրորդ նախագահը շտապեր պատերազմի օրերին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, ինչպես նաեւ մեկներ առաջնագիծ իր որդիների հետ միասին, նա կունենար վարկանիշի թռիչք: Սակայն կամ բնավորության ծայրահեղ քինախնդրությունը, կամ լավ խորհրդատուների բացակայությունը, կամ երկուսը միասին նրան մղեցին գրասենյակի միջոցով տեղեկացնել, որ անհրաժեշտություն չի տեսնում` գործող նախագահի հետ հանսիպելու: Դա անմիջապես ստեղծեց նեղացկոտության եւ գոռոզամտության տպավորություն, ինչը, բնականաբար հանրությունը չէր կարող լավ ընդունել: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am