Աջակցություն բիզնեսին. խաբկանք և իրականություն

Կառավարության որոշմամբ` փոքր ու միջին բիզնեսները, որոնք 2019 թվականին ունեցել են 24-500 մլն դրամ շրջանառություն, կարող են դիմել` արտոնյալ պայմաններով վարկ ստանալու նպատակով։

Կառավարությունում հրավիրած ասուլիսում էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը ներկայացրել է Փոքր ու միջին բիզնեսի աջակցության պայմանները: Ոլորտները, որոնք կարող են աջակցության համար դիմել, հետևյալն են` մշակող արդյունաբերություն, հանրային սնունդ, փոխադրումներ, զբոսաշրջային ծառայություններ, առողջապահական ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ։ Կառավարությունը գտնում է, որ սրանք այն ոլորտներն են, որոնք ամենախոցելին են այս իրավիճակում, ավելի շատ են տուժում։ Հիմնական պահանջներից մեկն այն է, որ աջակցության ծրագրին դիմող ՓՄՁ-ն պետք է ունենա բարվոք վարկային ու հարկային պատմություն և կարողանա ներկայացնել անձնական երաշխավորություն: Վարկի առավելագույն չափը 50 մլն դրամ է, բայց ոչ ավելի, քան տնտեսվարող սուբյեկտի 2019 թվականի շրջանառության 10 տոկոսը:

Տրամադրվող վարկային միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատակով՝ աշխատավարձի վճարման, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա, տուրքեր վճարելու, հումքի գնման ու ներմուծման համար՝ պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի ՀՀ-ում։ Վարկային միջոցներով կարելի է իրականացնել նաև հանրային ծառայությունների ու վարձակալական վճարումները։ Վարկերը տրամադրվելու են 36 ամսով` 3 տարով, առաջին 12 ամիսներին անտոկոս, 25-36-րդ ամիսների համար արդեն տարեկան 12 տոկոս տոկոսադրույք են ունենալու։ Առաջին վեց ամիսն արտոնյալ ժամանակահատված է, այդ ընթացքում վարկերի մարում տեղի չի ունենա։
Այս որոշումն ընդունվել է կառավարության վերջին նիստում, ի թիվս կորոնավիրուսի հետևանքով տնտեսությանը հասցված վնասների հատուցման փաթեթի մաս:
Կառավարության այս որոշումից դժգոհ են սպասարկման ոլորտի, մասնավորապես ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները: Նրանք այդ մասին հայտարարություն են տարածել` իրավացիորեն նշելով, որ կորոնավիրուսն ամենամեծ հարվածը հասցրել է ռեստորանային ոլորտին:
Անդրադառնալով այդ դժգոհություններին՝ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը նշել է, որ բարձրացված հարցերը հիմնականում տեղ են գտել կառավարության առաջարկած աջակցության ծրագրերից երկուսում։ Ըստ փոխնախարարի` սպասարկման ոլորտի բիզնեսի համար կառավարությունը չի նախատեսել հարկային արձակուրդներ, և նման հարց այս պահին օրակարգում չունի:
Հիշեցնենք, որ հարկային արձակուրդների խնդիրը նշված էր ռեստորանային բիզնեսով զբաղվողների պահանջներում: Իրապես, եթե այս փուլում ռեստորանները փակ են, ի՞նչ հարկ վճարելու մասին կարող է խոսք լինել:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2008 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am