Ալո, Նիկոլն է Փաշինյան. զանգել եմ` ասեմ` ինձ վրա հույս չդնեք

 Նիկոլ Փաշինյանի ՊՌ-շոուները գնալով ավելի են կատարելագործվում, և նա այս պահին ունի բոլոր հնարավորությունները` գերազանցելու ինքն իրեն: Այս անգամ նա որոշել է անձամբ զանգել քաղաքացիներին և հարցնել, թե ինչպես են անցկացնում արտակարգ դրությամբ պայմանավորված ինքնամեկուսացման օրերը: 

Ներկա պահին, երբ պետությունը արտակարգ դրության մեջ է, և պարզ չէ, թե դա վերջնարդյունքում ինչ տնտեսական հետևանքներ կունենա, երբ տնտեսության փլուզման հետևանքով բյուջեն կանգնած է չկատարման ռիսկի առաջ, թվում է, թե երկրի վարչապետի գերհագեցած առօրյայում նման շոուների համար ժամանակ չպիտի լինի: Ի վերջո, ենթադրենք` վարչապետն անձամբ զանգեց 50 քաղաքացու` շատ պատահական ընտրությամբ: Արդյոք այս 50 քաղաքացու կարծիքը բավարար է` իրավիճակն ամբողջապես պատկերացնելու համար: Ճիշտ է, մենք` լրագրողներս, հաճախ ենք տարբեր մարդկանց անհատական խնդիրներին անդրադառնում, բայց ամեն դեպքում իրավիճակի վերաբերյալ իրական տեղեկատվություն ստանալու և դրա վրա պետական քաղաքականություն կառուցելու համար մարդկությունը վաղուց հայտնագործել է սոցիոլոգիա գիտությունը, որի հիմքում մեթոդաբանական հարցումներ և մասնագիտական վերլուծութուններ են դրված: Այս առումով Փաշինյանի հեռախոսային շոուն անգամ, որպես ՊՌ ակցիա, չստացված էր:
Ամեն դեպքում, խնդիրները, որոնք բարձրացնում էին մեր քաղաքացիները, ցույց տվեցին մի բան, որ անկախ կորոնավիրուսից` Հայաստանի աշխատաշուկան խայտառակ վատ իրավիճակում է գտնվում, որ ստեղծված աշխատատեղերի մասին Նիկոլ Փաշինյանի նախկինում արված պերճախոս գրառումները դատարակ փուչիկներ են եղել, քանի որ իրականության մեջ դրանք գոյություն չունեն: Հեռախոսից այն կողմ գտնվող քաղաքացիները արտասվում էին` ապրելու միջոց չունենալու համար, ասում էին, որ վարկեր են վերցրել, որ կարողանան կոմունալ վճարումներ կատարել, տարեցները միայնակ էին, իսկ ստացած թոշակը անգամ դեղերի համար բավարար չէ: Մարդն ասում էր, որ իրեն հումանիտար օգնություն պետք չի, ինքն արժանապատիվ աշխատանք է ուզում, որը չկա:

Իսկ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը իր կառավարման երկու տարիներին` բացի ՖԲ լայվերից: Նա այս մարդկանց հավատացրել էր, թե իրենք ապրելու են երջանիկ Հայաստանում, դրա համար էլ նրանք հեղափոխություն արեցին: Հիմա նրանք չունեն աշխատանք, չունեն հացի, լույսի, գազի ու դեղի փող, ունեն վարկեր, որոնց տակից չեն կարողանում դուրս դալ, ընկճված ու դառնացած են, որ չեն կարողանում իրենց մեծահասակ ու հիվանդ ծնողների լիարժեք բուժումն ապահովել: Բայց կարևորն այն է, որ հավատում են, թե ապրում են երջանիկ Հայաստանում: Եթե մինչ կորոնավիրուսը այս մարդիկ կարող էին արտագնա աշխատանքի հույս ունենալ, հիմա արդեն դա էլ չունեն:

Հպարտ քաղաքացիների թավշյա վարչապետը զանգել էր` ասելու, որ իր վրա հույս չդնեն: Եթե եղունգ ունեն, թող իրենց գլուխը քորեն կամ էլ սեփական երջանկության համար բավարար պայման համարեն վարչապետի զանգը: Ի վերջո, նախկինում դա էլ չէին ստանում:


Հայկ Դավթյան

դիտվել է 8992 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am