Ռիսկային է.համաներում պետք է կիրառել

Հարցազրույց փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հետ:

-Պարոն Բարսեղյան, Հայաստանում կորոնովիրուսի վարակը լայն տարածում է ստանում: ՔԿՀ-ներում դատապարտյալների եւ կալանավորների իրավունքներն այսօր պաշտպանված համարում եք: Պատկան մարմինները, իհարկե, վստահեցնում են, որ առա այս պահը վարակակիրներ չկան, բայց ՔԿՀ-ներում, անշուշտ, կան թիրախային խմբեր՝ հիվանդություն ունեցողներ, տարեցներ: Ինչ քայլեր է պետք անել այս ուղղությամբ:

-Ես կարծում եմ, որ իրականում հարցի հասցեատերը արդարադատության նախարարությունն է, բայց որպես իրավապաշտպան կարծում եմ հետեւյալը, որ գլոբալ միջոցառումներ պետք է իրականացնել, պետք է համաներում հայտարարվի այն անձանց նկատմամբ, ովքեր կալանքի տակ են կամ դատապարտյալ են, հատկապես, որ բազմիցս ենք ահազանգել, որ բազում ակտեր ոչ իրավաչափ են եւ ազատության մեջ այսօրվա կալանքի տակ գտնվողները չեն խոչընդոտի քննությանը: Դատապարտյալների հետ կապված էլ համոզված եմ, որ եւս մեկ համաներում պետք է կիրառել՝ հնարավորինս թիրախային խումբ ու ռիսկերը փոքրացնելու նպատակով: Ինչ վերաբերում է պրոֆիլակտիկ միջոցառումներին, ապա ցանկալի է, որ առողջապահության կողմից հնարավորինս մաքսիմալ ձեւով փորձեն թեստեր իրականացնել:

-Թեստերի սղություն կա, բազմաթիվ քաղաքացիներ հայտնել են, որ շատ դեպքերում բոլոր ախտանիշներն ունեցողներին նույնիսկ թեստ չեն անում:

-Գիտեք սովորական քաղաքացիները, երբ իր տան մեջ մեկուսանում է, ռիսկը հնարավորինս փոքրանում է: Մեծ հիմնարկներում, որտեղ մարդիկ են պահվում, պետությունն ավելի մեծ պարտավորություն ունի հնարավորինս ավելալացնելու քայլերը: Այդ մարդիկ մեր հասարակության լիիրավ անդամներ են, մի մասը, մեր քաղաքացիներն են եւ պետության պոզիտիվ պարտավորությունն է հնարավորինս այդ գործառույթներն իրականացնել:

-Նախարար Ռուստամ Բադասյանը մի քանի օր առաջ խորհրդարանում վստահեցնում էր, որ բոլոր պայմաններն ապահովվելու են, եթե հանկարծ դեպք գրանցվի ըստ ամենայնի կմեկուսացնեն Դատապարտյալների հիվանդանոցում: Այլ տարբերակների մասին էլ խոսեց:

-Դատապարտյալների հիվանդանոցի հետ կապված ես խորհուրդ եմ տալիս պարոն նախարարին, գնա ու տեսնի նման անվանում կրող հիմնարկի վիճակը որքանով է համապատասխանում հիվանդանոցի կարգավիճակին: Դատապարտյալների հիվանդանոցը որպես հիվանդանոց գոյություն չունի բառի ուղիղ իմաստով, նախորդ դարի 70-ականների սարքավորումներ են, այո, գաղափարը լավն է, բայց դա իրագործելու համար պետք է կարողանան նախ վերազինել այդ հիմնարկը: Իսկ ինչ վերաբերում է այս իրավիճակը նույն ձեւով պահել, համաներում չիրականացնել, հնարավորինս կալանքի միջոցները չվերանայել, ես դա դիտում եմ ռիսկային:

-Թեպետ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին հիվանդանոցում է, բայց նրա պաշտպանները եւս ռիսկեր են տեսնում, կարգադրիչները հերթափոխով հսկում են նրան եւ չկա երաշխիք, որ այդ կարգադրիչները վարակ չեն փոխանցի:


-Ես կարծում եմ՝ ընդհանրական խոսեցի բոլոր խնդիրների մասին եւ պետք չէ մասնավորեցնել:

Անի Սահակյան

դիտվել է 1178 անգամ
Լրահոս
Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am