Կաննում բացվում է հերթական կինոփառատոնը
Կաննում բացվում է մայիսի 11-22-ին անցկացվող 69-րդ միջազգային կինոփառատոնը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Փառատոնի հիմնական մրցույթն այս տարի շատ ուժեղ է՝ համենայնդեպս, անվանումների առումով: Իրենց նոր ֆիլմերը կներկայացնեն Պեդրո Ալմոդովարը, Ջիմ Ջարմուշը, Քեն Լոուչը, Փոլ Վերհուվենը, Ժան-Պիեռ և Լյուկ Դարդենները, Շոն Պենը: Այս տարի միջազգային ժյուրին կգլխավորի ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլլերը: Կաննի կինոփառատոնը բացվում է չորեքշաբթի՝ Վուդի Ալենի «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմի պրեմիերայով: Հատուկ մեծարման կարժանանա Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» ֆիլմը, որն այս տարի կդառնա 50 տարեկան, կես դար առաջ այն առաջին անգամ ցուցադրվել է հենց Կաննի կինոփառատոնում և արժանացել գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու»:
