Հարձակում՝ Մասաչուսեթսի առևտրի կենտրոնում. կան զոհեր
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի հարավային Տոնտոն քաղաքում հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Կան 3 վիրավորներ։ Ինչպես հայտնել է ոստիկանությունը՝ անհայտ անձը երեքշաբթի մեքենայով մխրճվել է առևտրի կենտրոնի ցուցափեղկի մեջ, որից հետո դանակով հարձակվել այցելուների վրա։ Հաղորդվում է նաև, որ մինչ այդ նա իր տանը հարձակվել էր երկու մարդու վրա։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչը, ով այդ պահին ծառայության մեջ չի եղել, կրակել է Silver City Galleria առևտրի կենտրոնի վրա հարձակում կատարած անձին։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։
