Փաշինյանը ոտով-գլխով մտել էր «ազգի պապայի» դերի մեջ

«Կորոնավիրուսային իրավիճակի զարգացմանը» նվիրված իր ուղերձում վարչա(հրամայա)պետ Փաշինյանը ոտով-գլխով մտել էր «ազգի պապայի» դերի մեջ։ Էդ «անհասանելի բարձունքից» էլ մի այլ ձևի «հոգեպարար» բարոյախրատական քարոզ կարդաց հպարտ քաղաքացիների գլխին, հորդորեց «ամեն ինչում մեր հայրենիքին վերաբերվել որպես օջախի, ժողովրդին` որպես ընտանիքի, մեր հայրենակիցներին` որպես ընտանիքի անդամների»։

Եվ, ինչպես կորոնավիրուսի «հաղթարշավից» առաջ էր մեծ-մեծ «բրթում», թե` կորոնավիրուսն ով է, ինչացու է, ում շունն է, քանի գլուխ ունի, որ մեզ համար խնդիրներ ստեղծի, այնպես էլ հիմա փափուկ բարձ դրեց գլխներիս տակ։ Թե բա` ճիշտ է, «արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020 թվականն անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար, որոշ գնահատականների համաձայն անկումը ավելի խորն է լինելու, քան անգամ 2008-09 թվականների տնտեսական ճգնաժամի ժամանակ», բայց վհատելու չէ.

«Ինչպես ասել եմ նախկինում, այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն Համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգը ավելի արդյունավետ և կրկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար»:

Մինչ ուրիշները գլուխ են կոտրում` փորձելով հասկանալ՝ ինչ է սպասում «համաշխարհային տնտեսությանը», ինչքան կարող է ձգվել այս մղձավանջը, ինչ անել` անսպասելիորեն վրա հասած աղետի հետևանքները մեղմելու համար, Փաշինյանը վաղուց գտել է «հաջողության բանաձևը»` կորոնավիրուսը մեզ օգնական. «Աշխարհում համախառն ներքին արդյունքի 3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, այսինքն` համաշխարհային շուկայում այդքան տեղ ազատվելու է: Եվ մենք պետք է այսօրվանից մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 միլիարդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի և այս խնդիրը պետք է լուծի առաջիկա հինգ տարում»:

Անգամ «ազատվող շուկայի մեկ տոկոսը» գրավելու և «առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն կրկնապատկելու» համար անհրաժեշտ ֆինանսավորման չափն է որոշել` 150 միլիարդ դրամ «ետճգնաժամային աշխարհում մեր հաղթանակները նախապատրաստելու», մրցունակ բիզնեսները, «ռեալ աշխատող և նոր ձևավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների» գործունեությունը խթանելու նպատակով, մի 25 միլիոն դրամ էլ` սոցիալական աջակցության ծրագրերի, հարկադիր պարապուրդի մեջ հայտնված աշխատատեղերը պահպանելու, աշխատավարձերը վճարելու համար:

Ում բիզնեսները կհամարվեն մրցունակ, «նոր ձևավորվող» որ գյուղատնտեսական կոոպերատիվները կդասվեն «ռեալ աշխատողների» շարքը, որոնք`ոչ այնքան, ովքեր կօգտվեն կառավարության «սոցիալական աջակցության» փաթեթից, դժվար չէ կռահել. «յուրայիններին` ամեն ինչ, մյուսներին` երեք մատի կոմբինացիա» թավշյահեղափոխական սկզբունքն, ինչպես հայտնի է, դեռ ոչ մեկը չի չեղարկել։

Այնպես որ, Հայաստանի հետկորոնավիրուսային լուսավոր ապագան հուսալի ձեռքերում է։ Հպարտ քաղաքացուց մի բան է պահանջվում`«ամենաօրհասական պահին չմոռանալ, որ սերում ենք Հայկ նահապետից, և մեր անունն է հայ», և հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու. «Ինչպես դասականն էր ասում` Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե՛ս, անհետ կորել, անցել է չար մշուշի պես: Կորոնավիրուսը նույնպես կանցնի չար մշուշի պես և կմնա այն ապագան, որը այսօր մենք կառուցում ենք մեր մտքերում, մեր ազգային-պետական հավաքական մտքում»:

Եվ ուրեմն` «գլուխներդ բարձր, դուխներդ տեղը»։ Իսկ եթե մի բան այնպես չեղավ` կորոնավիրուսը չարդարացրեց Փաշինյանի հույսերը, և ստացվեց, ինչպես միշտ, այսինքն` ոչինչ չստացվեց, հոգ չէ։

Միշտ կարելի է ասել`սրանք ընդամենը քաղաքական հայտարարություններ էին. ասացինք, հո չարեցի՛նք...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 811 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am