Պուտինը դպրոց է բացել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի «Սիրիուս» ուսումնական կենտրոնում շախմատի դպրոց է բացել: Այս մասին հայտնում է RBC-ն: Երեխաներին, որոնց թիվը մեկ հերթափոխում կազմում է 200, կդասավանդի շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը: Եթե հանգստացող երեխաները խաղան պրոֆեսիոնալների հետ, ապա դա կնպաստի միայն նրանց տրամաբանության բարձրացման մակարդակին,- նշում են ուսումնական կենտրոնում: «Սիրիուս»-ը շատ կարևոր և ֆանտաստիկ նախագիծ է,- հայտնել է Վ. Կրամնիկը: Գուցե նոր չեմպիոններ ծնվեն,- հավելել է Պուտինը:
