Մայիսի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։
ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը Հերբերտ Զալբերին տեղեկատվություն է ներկայացրել ապրիլի սկզբին ԼՂՀ–ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների մասին, ընդգծելով, որ այն 1994 թ․ հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրի աննախադեպ խախտում էր։ Կարեն Միրզոյանը նշել է, որ ձգտելով տապալել բանակցային գործընթացը և մերժելով իրավիճակի կայունացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, Ադրբեջանը փորձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական բազմաթիվ հանցագործություններով, պատերազմի օրենքների և սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։
Կարեն Միրզոյանը նաև հիշեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները բազմիցս նախազգուշացրել են միջազգային հանրությանը, որ վճռական և հասցեական քննադատության բացակայությունը Բաքվի մոտ ստեղծում է ամենաթողության կեղծ զգացողություն և ճանապարհ հարթում նորանոր արկածախնդրությունների համար։
ԼՂՀ ԱԳ նախարարն ընդգծել է դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցելությունների կարևորությունը՝ ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու և ադրբեջանական ագրեսիայի պատճառների ու հետևանքների վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար։
Կողմերը նշել են իրավիճակի ապակայունացման հետագա փորձերը բացառելու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու ջանքերի կարևորությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը