Լավրովը և Զարիֆը քննարկել են Սիրիայի իրավիճակը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույց է ունեցել: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն: Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Նախարարները քննարկել են հրադադարի ընթացքը և Սիրիայի հումանիտար աջակցության ծրագրերը, ինչպես նաև նշել են կայուն քաղաքական գործընթացի ստեղծման անհրաժեշտությունը Սիրիայի իշխանությունների և բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
