Ստերլիգովը հերքում է
Գործարար Գերման Ստերլիգովը հերքել է նախօրեին տարածված լուրն այն մասին, որ նա «Գիշերային գայլեր»-ի հետ Գերմանիայում է գտնվում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Նա ասել է, որ նման լուր չի էլ լսել: «Դա սուտ է: Ես բանջարանոց եմ ստեղծել: Պատրաստվում ենք ռուսական սննդի առաջին համաժողովին, որը մայիսի 21-ին տեղի կունենա Սլոբոդայում: Մենք մոտոցիկլ վարելու կամ ձիավարժության ժամանակ չունենք: Ես հողագործ եմ, ոչ թե բայքեր»,-ասել է Ստերլիգովը: Ստերլիգովի խոսքով՝ բայքերներն ու անգործությունը հոմանիշներ են:
