Էրդողանը խոսել է Թուրքիայի գլխավոր նպատակների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտել է Թուրքիայի գլխավոր նպատակները: Այս մասին հայտնում է tvzvezda.ru-ն: Ինչպես հայտնի է թուրք առաջնորդը մտադիր է հասնել Եվրոմիություն անդամագրվելուն: Նա նաև սպասում է ԵՄ-ի և Թուրքիայի միջև վիզաների շուտափույթ վերացմանը: Էրդողանի խոսքով՝ այդ քայլը կազատի երկիրը հիասթափություններից, որոնք առաջացել էին Բրյուսելի հետ միանալու չափից ավելի մեծ սպասումներից և կբերի կայունություն: «Ես հույս ունեմ, որ վիզային ռեժիմի հանումը կազատի հիասթափություններից, որոնք առաջացել են 50 տարի Եվրոմիության դարպասների մոտ սպասելով և դա ավելի կարագացնի Թուրքիայի և ԵՄ-ի միացումը»,- հայտնել է Էրդողանը:
