Արցախ չեն այցելում Ադրբեջանի դիրքորոշման պատճառով. Կարեն Միրզոյան
Եթե միջազգային հանրությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրության մասին հավարակշռված պատկերացում կազմել, ապա նրա ներկայացուցիչները պետք է Արցախ այցելեն: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է հանդիպումն անցկացվել Երեւանում, այլ ոչ Լեռնային Ղարաբաղում: Նրա խոսքով, այն, որ Եվրամիության եւ միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչները չեն այցելում ԼՂՀ, կապված է Ադրբեջանի դիրքորոշման հետ: Նախարարի կարծիքով, դա արհեստական խոչընդոտ է: «Եթե միջազգային հանրությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրության մասին հավարակշռված պատկերացում կազմել, ապա նրա ներկայացուցիչները պետք է Արցախ այցելեն»,- հավելեց նա:
