Արցախի ընտրությունները կհետաձգվե՞ն. ինչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկա դրությամբ Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել, տեղեկացնում է տեղեկատվական շտաբը։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տարբեր օրերի ընթացքում քաղաքացիներ են մեկուսացվել, որոնցից փորձանմուշ է վերցվում և ուղարկվում փորձաքննության: Բացասական պատասխանի դեպքում նրանց մեկուսացումը դադարեցնում են: Որոշ դեպքերում, բժիշկների հորդորով, քաղաքացիները նաև իրենց տներում են ինքնամեկուսանում, սակայն շարունակում են մնալ բժիշկների վերահսկողության տակ:
Այս պահին համապատասխան բուժհաստատությունում ընդամենը 3 մեկուսացված քաղաքացիներ կան, որոնք գտնվում են պատշաճ բժշկական հսկողության տակ»,-ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ Արցախը թեւակոխել է նախընտրական թեժ փուլ եւ մարտի 31-ին նախագահական ընտրություններ են սպասվում, որտեղ ֆավորիտ երեք մրցակիցներն են Արայիկ Հարությունյանը, Վիտալի Բալասանյանը եւ Մասիս Մայիլյանը:

Վերջին օրերին կորոնավիրուսի Հայաստան եւ տարածաշրջան ներթափանցելուց հետո նախագահի որոշ թեկնածուներ հանդես եկան հայտարարությամբ՝ առաջարկելով երկրում արտակարգ դրություն մտցնելու եւ ընտրությունները հետաձգելու վերաբերյալ: Վիտալի Բալասանյանի կարծիքով քաղաքական շահերը չպետք է գերադասել անվտանգության շահերին: Եւ քանի որ Արցախը շրջապատված է երկրներով, որտեղ վարակը տարածվել է, դրանից խուսափելն անհնար է լինելու:
Ու թեեւ Արցախում առանց արտակարգ դրության էլ արտակարգ ռեժիմ է սահմանված, խիստ հսկողություն կա բոլոր անցակետերում, ախտահանվում են փողոցները եւ այլն, սակայն խնդիրն այն է, որ շատ կարեւոր հանգամանք՝ չկան լաբորատորիաներ, որտեղ կարող են ստուգել անձանց վարակվածությունը, ախտորոշել անձը վարակված է կորոնավիրուսով, թե ոչ:
Ու կասկածյալների փորձանմուշները պետք է ուղարկեն Երեւան՝ լաբորատոր քննության ու երբ հաստատվեց կորոնավիրուսի դեպքը, այն ժամանակ էլ կհայտարարվի արտակարգ դրություն, կհետաձգվեն ընտրությունները: Բայց այստեղ մի մեծ հարց է առաջանում, հաշվի առնելով, որ նախագահի թեկնածուների մեջ էլ կան ոմանք, ովքեր չեն ցանկանում, որ ընտրությունները հետաձգվեն, մեծ ռեսուրսներ են ծախսել քարոզարշավի ընթացքում, Հայաստանի իշխանությունը եւս Արցախի ընտրություններում ունի մեծ հետաքրքրություն եւ հայտնի է, որ պաշտպանում է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ինչ երաշխիք, որ Երեւանից հաշվարկելով ռիսկերը հնարավորինս հրատապ ժամկետներում կհայտարարեն փորձանմուշների արդյունքները:
Հաշվի առնելով հայստանյան իշխանությունների ապաշնորհության աստիճանը եւ իրերին ու երեւույթներին ըստ նպատակահարմարության վերաբերելու, սեփական շահերից բխեցնելու սկզբունքը, մեծ հույսեր չի կարելի ունենալ: Մենք տեսանք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը շարունակում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, երբ Հայաստանում մարտի 1-ին արդեն մեկ վարակված անձ կար: Մինչդեռ մարտի 1-ի երթը չեղարկվեց՝ հայտարարելով, թե հաշվի են առնում ռիսկերը: Այսինքն Նիկոլ Փաշինյանը ցանկացած պահի առաջնորդվում է ըստ նպատակահարմարության եւ կասկած չկա, որ Արցախը բացառություն չի լինելու:

Անի Սահակյան

դիտվել է 1670 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am