Եւ այդ մեկ մարդը ինքն է

Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ՝ նրան մեղադրյալ ներգրավելով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու համար։

Ըստ ԱԱԾ-ի` դատարանը որոշել է կալանավորել Բեգլարյանին։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում չէ։ Խոսքը մայրաքաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի մասին է։ Ըստ ԱԱԾ-ի` դեռ 2008-ի դեկտեմբերի 25-ին, երբ Բեգլարյանը զբաղեցնում էր Կենտրոնի թաղապետի պաշտոնը, այնպես է արել, որ 2 մանկապարտեզներ վերամիավորելու գործընթաց սկսվի։ Ապա արդեն 2009-ի մարտի 16-ին որպես Երևանի քաղաքապետ հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով որոշում է կայացրել, որով փոփոխվել է մանկապարտեզի ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով տարածքի նշանակությունը, և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո այդ անշարժ գույքը ընդամենը ավելի քան 23 միլիոն դրամով օտարվել է, իսկ 2011թ. փետրվարի 2-ին ընդամենը 24 միլիոն դրամով գրանցվել է Բեգլարյանի հոր անվամբ, այնուհետև որպես ժառանգորդ՝ այն գրանցվել է Գագիկ Բեգլարյանի անվամբ։

Դեռ 2019-ի հոկտեմբերին մամուլը գրեց, որ Գագիկ Բեգլարանը հեռացել է Հայաստանից, դրանից ամիսներ առաջ էլ նա հարցաքննվել էր որպես վկա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի գործով, ծրագրի կատարման շրջանակներում եղել էին չարաշահումներ, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է ավելի քան 23 միլիարդ դրամ։
Մամուլում տեղեկություններ հայտննվեցին նաեւ, որ Բեգլարյանը մուծվել է Նիկոլ Փաշինյանին, բայց ինչպես երեւում է՝ լավ չի մուծվել ու այդ իսկ պատճառով էլ հեռացել է երկրից, իսկ իրավապահներն, ահա, հետախուզում են հայտարարել:

Բեգլարյանի վերաբերյալ այս տեղեկությունը, մեղմ ասած, ոչ զարմանալի է, ոչ էլ անսպասելի: Շատերին է սպառնում նման ճակատագիր, նախկին իշխանության որոշ երկկենցաղներ, եթե այս իշխանության արեւի տակ կարողացել են գտնել իրենց տեղը, դա չի նշանակում, թե նման շնորհի արժանանալու են բոլորը: Մինչդեռ շատերն էին ցանկանում ցանկացած գնով՝ գինը հասկանալ բառի ուղիղ իմաստով, նվաճել ապահով տանիք:

Երբ հեռատեսներն ահազանգում էին, որ իշխանությունը մեծամասշտաբ ռեկետ է սկսել նախկինների դեմ, թալանը վերադարձնելու անվան տակ զբաղված է մարդկանց ունեզրկելով եւ նրանց գրպանից սեփական գրպանը գումարներ տեղափոխելով եւ որ այս համատարած մոտեցումը, ի վերջո, վերացնելու է բիզնեսը, սուր կախելու պետության գլխին եւ աանգամ պետության հիմքերը սասաննող գործողություններ են տարվում, նախկինները շարունակում էին ջայլամային պահվածքը եւ միջնորդներ որոնում իշխանության, հատկապես վարչապետի սիրտը գրավելու ուղղությամբ:
Այս մարդիկ լռում էին ու աչք փակում ցանկացած ապօրինության նկատմամբ՝ լիներ դա նախագահի ձերբակալում, կամ հարցաքննություն, կամ որեւէ այլ գործողություն: Հայաստանում գերմանական հայտնի պատմության իրավիճակն էր ստեղծվել, երբ բոլորը ձեռքերը լվանում էին դիմացինի <<դատավճռի>> ժամանակ ու ասում, թե չեն ճանաչում: Ի վերջո, հերթը հասնելու է բոլորին, նրանցից յուրաքանչյուրը այդ պահին տեսնելու է, որ շուրջբոլորն այլեւս մարդ չի լնելու, բոլորի հարցերն իշխանությունը լուծել է: Իհարկե, թերեւս մեկ բացառությամբ, եւ այդ մեկ մարդը Սամվել Ալեքսանյանն է, ում քսակն այնքան լայն է բացվել, որ նա դարձել է հեղափոխական գործարար:

Անի Սահակյան

դիտվել է 3640 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am