Անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն մարտի 20-ին հրապարկել է հրատապ սկզբունքները: ԵԽ-ն գտնում է, որ
պետք է առավել շատ կիրառվեն ազատությունից զրկմանն այլընտրանքային միջոցները, գործողությունները չեն կարող արվել մարդու արժանապատվության հաշվին, սահմանափակումները պետք է լինեն համաչափ և այլն։
«Այլընտրանքային նախագծեր խումբը» բարձրաձայնել է, որ արդեն տևական ժամանակ է չի կայանում Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատական նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի և Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի միջնորդությունը, հետաձգվեց դատավոր Ա. Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով, և մինչ այժմ պաշտպանական կողմին հայտնի չէ հնարավոր դատական նիստի ժամկետները։ Խումբ առանձնացրել է մի քանի մտահոգություն.
<2. Հաջորդ դատական նիստի վերաբերյալ որևէ ինֆորմացիա չի տրամադրվում։ Անձնական երաշխավորության միջնորդության ներկայացումը որոշ կազմակերպչական հարցեր են ենթադրում և պաշտպանական կողմը չի կարողանում դրանք կատարել նման անորոշության պայմաններում։
3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց մակագրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի։
Ըստ էության դատական նիստի անորոշ ժամկետով հետաձգումը զրկում է Քոչարյանին լսվելու իրավունքից և արդարադատության մատչելիությունից։ Անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի։ Անթույլատրելի է ամենատարբեր հիմնավորումներով խափանման միջոցի հարցի քննության հետաձգումը>>,- նշվում է խմբի հայտարարության մեջ:
Հատկապես արտակագ ռեժիմի պայմաններում, երբ պարետը սահմանփակումներ է մտցնում նաև դատական համակարգի աշխատանքում և մեծ է հավանականությունը, որ դատական նիստեր կարող են անգամ չնշանակվել, տարբեր անձանց կալանքի տակ պահելը, այն դեպքում, երբ նրանց մաղքը դեռևա ապացուցված չէ, միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի է, ինչը փաստել է նաև ԵԽ-ն: Իսկ երբ խոսքը երկրի նախագահին է վերաբարում, որը նաև հատուկ կարգավիճակ ունեցող անձ է, կալանքի վերանակումը պարզ մարդասիրություն չէ, իրավունքի խնդիր է: Եթե անգամ արտակարգ իրավիճակի և համաճարակի ժամանակ երկրի նախագահը պահվում է կալանքի տակ, կնշանակի մենք իսկապես գործ ունենք քաղաքական հետապնդման հետ:
Ի դեպ, աշխարհի շատ երկրներ համաճարակի ժամանակ անգամ բանտերից ազատ են արաձակում որոշակի հանացավոր արարաքներ կատարած դատապարտյալների: Իսկ կալանքի տակ գտնվողները, հիշեցնենք, մարդիկ են, ում մեղքը դեռևս ապացուցված չէ:

Հայկ Դավթյան

դիտվել է 9376 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am