Գողերը նույնպես ինքնամեկուսացվել և սուսուփուս նստել են տանը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ ևս մարտի 25-ից սահմանափակումներ են սահմանվել։ Մասնավորապես՝
Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացնել հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը.
հանրային իշխանության բոլոր մարմինների վարչական շենքերում արգելել աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների վերաբերյալ առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը.
Ժամանակավորապես դադարեցնել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում սահմանափակել դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։ Առցանց ծառայությունների առկայության դեպքում ծառայությունները մատուցել բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության պարագայում անհետաձգելի անհրաժեշտության դեպքում:
Քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի եւ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել մարմինների գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների եւ կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ։
Սույն որոշման կատարումը պետք է ապահովեն՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, Բարձրագույն դատական խորհրուրդ, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի, ՀՀ դատախազություն, ՀՀ կենտրոնական բանկ, ՀՀ հաշվեքննիչ պալատ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներ, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ։
Որոշմամբ ամրագրված սահմանափակումների պահպանումը պետք է ապահովեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը եւ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը։
Պետք է նկատել, որ պարետի հրապարակած որոշման տեքստի ձևակերպումները ոչ հստակ ու տարընթերցանությունների տեղիք տվող են: Օրինակ, ինչու են մի դեպքում որորշման կատարման պատասխանտվությունը դրել մարմնի, օրինակ` բարձրագույն դատական խորհրդի, մեկ այլ դեպքում պաշտոնյաի, օրինակ` ՀՀ կառավարության անդամների վրա: Ինչ է սա նշանակում` վաղվանից մարզպետարանները, նախարարությունները, դատարանները չե՞ն աշխատելու, թե ամեն դեպքում հեռավար կարգով և առցանց եղանակով որոշակի ծառայություններ մատուցվելու են: Օրինակ, երբ նշվում է, թե բոլոր տեսակի արտադրական կամ այլ կարգի ձեռնարկությունները, բացառությամբ սննդի արտադրության, սա նշանակո՞ւմ է, որ կասեցված ձեռնարկությունների պահակներին ևս վերաբերում է: Որովհետև եթե կա այս պահին չաշխատող հիմնարկ, դրա պահպանությունն առաջնային խնդիր է, հակառակ պարագայում մասնավոր և պետական ընկերություններտ նոր չնախատեսված վնասներ կկրեն, որովհետև որևէ մեկը չի կարող երաշխիքներ տալ, որ գողերը նույնպես ինքնամեկուսացվել և սուսուփուս նստել են տանը:
Կառավարությունը, դատական համակարգը ևս չեն կարող բոլոր աշխատողներին տանը նստեցնել, որովհետև դա կնշանակի հանրային կյանքի արգելակում: Պետությունը ստիպված է արտակարգ ռեժիմով աշխատել, բայց այդ պարտավորությունը պարետի որոշման մեջ չի երևում ու բազմաթիվ հարցեր է առաջացնում:


Հայկ Դավթյան

դիտվել է 1652 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am