Ռուսաստանը ձախողեց թե Հայաստանում, թե Ադրբեջանում

Երեւանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ուշագրավ զրույց է ունեցել։ Ադրբեջանին մատակարարվելիք զենքի մասին հարցադրմանը նա հակադարձել է, թե այսօր տոն է, հարցրեք տոնի մասին: Հայ լրագրողներն ասել են, որ Արցախում պատերազմ է, այդ պատճառով են հարցնում զենքի մասին: Նրանք ասել են նաեւ, որ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին:Դեսպանը անդրդվելի է մնացել, հիշեցրել է երկու ժողովուրդների համատեղությամբ կերտած հաղթանակի մասին՝ թերեւս փորձ անելով շրջանցել տհաճ հարցերը։ Իհարկե, ժողովուրդների, եղբայրության, բարեկամության մասին մեզ՝ հայերիս չէ, որ պետք է հիշեցնել։ Եթե խախտվել է այդ կապը, ապա ոչ մեր կողմից, կամ մեր պատճառով։ Դժվար է ասել, թե մեկ էլ որ բարեկամներն են իրար դեմ ռազմավարություն բանեցնում, զինում մեկմեկու հակառակորդներին, հանդես գալիս «բարեկամի» շահերի դեմ, այդուհանդերձ, եթե հիշեցում, ապա միայն սեփական ժողովրդին, այլ ոչ թե մեզ։ Վոլինկինը հակադարձել է, թե ունե՞ն ապացույցներ, փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենքի մատակարարումը Ադրբեջանին: Երբ հայ լրագրողները վկայակոչել են Ռոգոզինի հայտարարությունը, նա ասել է, թե Ռուսաստանը զենք է վաճառում եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին: Ռուսաստանի փոխվարչապետ Ռոգոզինը, հիշեցնենք, ապրիլյան ծանր պատերազմի օրերին հայտարարել էր, որ ՌԴ-ն շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին: Այս հայտարարությունը Ռոգոզինի Ֆեյսբուքյան էջից հանվեց միայն Հայաստանի արտգործնախարարի ջանքերով, որի մասին Էդվարդ Նալբանդյանը խոստովանեց ՀՀ խորհրդարանում։ Այսքանից հետո նման հայտարարությունը, այն էլ դեսպանի շուրթերից կնշանակի քաղաքական անմեղսունակություն։ Թեպետ մյուս կողմից՝ սա նշանակում է, որ Ռուսաստանը խիստ զգուշավորություն է դրսեւորում Հայաստանում՝ փորձելով հերքել անհերքելին։ Ապրիլյան քառօրյա պատերազմը թերեւս իրավացիորեն ձախողեց Ռուսաստանի պլանը, որը, համաձայն ինֆորմացիոն արտահոսքի, տարածքների հանձնում էր, ռուս խաղաղապահների տեղակայման դիմաց։ Ադրբեջանին նման խոստումներով սնած պաշտոնական Մոսկվան շատ բան չէր հաշվարկել եւ գլխավորապես հայ զինվորի անկոտրում ոգին, հետեւաբար հիմա զերծ են մնալու «վտանգավոր» հայտարարություններից։ Սա երեւում է նաեւ Վոլինկինին ուղեկցող ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի պահվածքից, նա իր հերթին լրագրողներին հորդորել է անջատել տեսախցիկները, որից հետո գրեթե սենսացիոն հայտարարություն է արել: Ի՞նչ եք ուզում, Հայաստանը ճանաչե՞լ է Արցախը: «Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մի ռուսական զենք Արցախ չի կարող գնալ» ասել է նա՝ փորձելով դժգոհությունների վեկտորն ուղղել Հայաստանի իշխանությունների կողմը, ովքեր պատերազմի օրերին Մեդվեդեւին խնդրեցին արագացնել վարկի գործընթացը, որի դիմաց պետք է զենք տրամադրել Հայաստանին։ Բայց սա մյուս կողմից նաեւ ցույց է տալիս Ռուսաստանի հավաստիացումներն առ Ադրբեջան, որ,չնայած, Ռուսաստանը կտրամադրի զենքը Հայաստանին, սակայն դա չի օգտագործվի Արցախում։ Իսկ սա նշանակում է, որ Մոսկվան խնդիր ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ Ադրբեջանում։ Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am