Դավութօղլուի հայ-թուրքական արձանագրություններն ու Էրդողանի նոր «կլանը»

Դավութօղլուն իր հետ կտանի հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե երկրի վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հնարավոր հեռացումը խնդիրներ չի ստեղծի պետական ղեկավարման համար: Նա ընդգծել է, որ քաղաքական վերջին իրադարձություններն ուղղակիորեն չեն ազդի երկրի տնտեսության վրա: Էրդողանը հավաստիացնում է, որ կառավարման նախագահական համակարգին անցում կատարելը «անհրաժեշտություն է» և ոչ թե բխում է իր անձնական շահերից: Թուրքիային անհրաժեշտ է կառավարման նախագահական ձև, պնդում է Էրդողանը` բացատրելով, թե դա բխում է Թուրքիայի ժողովրդի շահերից. «Պետք չէ վախենալ կառավարման խորհրդարանական ձևի անցումից նախագահականին»: Թուրքիան «ուժեղ պետություն» դարձնող Էրդողանն իր տեսլականով, սակայն ամենևին էլ հույս չի ներշնչում անգամ Թուրքիայի փորձագիտական, լրագրողական շրջանակների համար: Առհասարակ, ակնհայտ նկատվում է, որ փորձելով ստանալ ավելի մեծ իշխանություն՝ Էրդողանը զտումներ է իրականացնում դատական մարմիններում, իշխանության ներսում, ճաղերի հետևում են հայտնվում ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչներ: Թուրքիան ավելի ու ավելի է մոտենում բռնատիրության: Թեև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման` «ֆուտբոլային դիվանագիտությունն» էլ հաջողությամբ չպսակվեց, բայց հիմա կարելի է միանշանակ պնդել, որ Էրդողանից այժմ այս ուղղությամբ որևէ դրական քայլ չի կարելի ակնկալել: Դավութօղլուի հեռանալով ավարտվեց տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները երբևէ կյանքի կոչելու հնարավորությունը, թեև հիմա էլ դրա ապագայի համար մեծ հույսեր չկային: Դավութօղլուի հեռացումը արևմուտքի համար անակնկա՞լ էր Խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը որոշել է երկրի վարչապետ Դավութօղլուին քաղաքական ասպարեզից հեռացնել այն բանից հետո, երբ Էրդողանի թիմն իմացել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համաձայնվել է հանդիպել Թուրքիայի վարչապետի հետ: Սպիտակ տունը հաստատել էր Օբամայի ու Դավութօղլուի դեմ առ դեմ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար մայիսի 5-ին, սակայն արդյունքում չեղյալ են հայտարարել միջոցառումը: Al-Monitor-ի աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի վարչապետի հանդեպ Վաշինգտոնի բարյացակամ վերաբերմունքը կտրուկ հակասել է այն «սառը ցնցուղին», որն Օբաման այս տարվա մարտին ցուցաբերել է Էրդողանի հանդեպ: Դա կասկածներ է առաջացրել Էրդողանի ու նրա թիմի մոտ: Նախագահի ճամբարում մտավախություն են հայտնել, որ Վաշինգտոնի աջակցությունը ստացած Դավութօղլուն կփորձի ամրապնդել քաղաքական դիրքերն ու ընդլայնել յուրայինների շրջանակը: Իշխանությունը չկորցնելու համար Էրդողանը որոշել է առաջ անցնել դեպքերից. քանի դեռ Դավութօղլուն Դոհայում էր, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարությունը հապճեպ ընդունեց վարչապետի համար նվաստացուցիչ որոշում՝ նրան զրկեցին մարզերի ու շրջանների ղեկավարներ նշանակելու լիազորությունից: Դավութօղլուն փորձել է ազդել Էրդողանի վրա, սակայն ապարդյուն: Դավութօղլուի թիմի համար ավելի բարդ է եղել ընդունել այն փաստը, որ այդ որոշման տակ ստորագրել են ԱԶԿ տնօրենների խորհրդի 50 անդամներից 47-ը: Եվրոպական խորհրդարանի ու Եվրոպական հանձնաժողովի ղեկավարներ Մարտին Շուլցը և Ժան Կլոդ Յունկերը հուսով են, որ Թուրքիայի նոր վարչապետը կշարունակի ԵՄ հետ կառուցողական համագործակցությունը, ինչպես դա արել է Ահմեդ Դավութօղլուն: Շուլցն ու Յունկերը Հռոմում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են. «Մենք ուշադրություն ենք հատկացրել այն նորությանը, որ վարչապետ Ա. Դավութօղլուն հրաժարական է տալու: Ինձ համար Ահմեդ Դավութօղլուն եղել է ԵՄ-ի ու Թուրքիայի միջև առավել հուսալի ու կառուցողական գործընկերներից մեկը: Դավութօղլուն պարզապես գործընկեր չի եղել բանակցություններում ու մյուս հարցերում: Նա այնպիսի մարդ էր, ով խորամուխ էր լինում դետալների մեջ, և պնդում էր փոխադարձությունն ու փոխադարձ հարգանքը»: Էրդողանն ու համառ պայքարն ընդդիմադիր մամուլի հանդեպ Ստամբուլի դատարանի շենքի մոտ անհայտ անձը օրեր առաջ փորձել էր գնդակահարել թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին: Դատարանի շենքում տեղի է ունեցել Դյունդարի գործով չորրորդ նիստը, ով մեղադրվում է լրտեսության մեջ: «Ընդմիջման ժամանակ Ջան Դյունդարը դուրս է եկել փողոց: Այդ պահին անհայտ անձը 3 անգամ կրակել է լրագրողի վրա: Դյունդարը չի տուժել, սակայն դատական գործընթացը լուսաբանող NTV հեռուստաալիքի մեկնաբան Յագիզ Շենկալը թեթև վիրավորվել է»,- ասված է գործակալության հաղորդագրությունում: Այնուհետև հայտնի դարձավ, որ Cumhuriyet ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և պարբերականի ղեկավար Էրդեմ Գուլին Թուրքիայի դատարանը դատապարտել է բանտարկության պետական գաղտնիքի բացահայտման համար: Դյունդարին դատապարտել են 5 տարի 10 ամիս, իսկ Գուլին` 5 տարի ազատազրկման: ԱՄՆ Պետդեպը դատապարտել է Թուրքիայում ընդդիմադիր լրագրողների դեմ մեղադրական վճիռները: «ԱՄՆ-ն անհանգստացած է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և Անկարայում պարբերականի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլի գործով հրապարակված մեղադրական վճիռներով, ովքեր մեղավոր են ճանաչվել իրենց լրագրողական աշխատանքի արդյունքում պետական գաղտնիքների բացահայտման համար»,- հայտնել են Պետդեպում` կոչ անելով. «Լինելով Թուրքիայի բարեկամն ու ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցը՝ մենք նրան կոչ ենք անում հետևել սահմանադրական պարտավորություններին ու ժողովրդավարության ոլորտում ԵԱՀԿ պարտավորություններին»։ Իսկ Էրդողանի երեխաներն ապրում են ճոխության մեջ Գերմանական Bild թերթի փոխանցմամբ՝ չնայած Թուրքիայի նախագահի եկամուտը կազմում է ընդամենը 50.000 եվրո, նրա երեխաները լողում են ճոխության մեջ։ Ընդ որում՝ գոյություն չունեն այն միջոցների մասին պաշտոնական որևէ տվյալներ, որոնցով օժտված է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքը։ Էրդողանի երեխաները ապրում են ճոխ վիլլաներում և ունեն սեփական բիզնես, որն ընդհանրապես աչքի չի ընկնում թափանցիկությամբ։ Թուրքիայի նախագահի կրտսեր որդի Բիլալ Էրդողանին քանիցս կասկածել են փողեր լվանալու համար: Նա քրոջ՝ Էսրայի հետ ներգրավված է եղել 2013թ. կոռուպցիոն սկանդալում։ Բացի այդ, նախորդ տարի տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Բիլալը հովանավորում է թուրք այն գործարարներին, որոնք ամեն տարի 500 միլիոն դոլարի նավթային ընդհատակյա գործարքներ են կատարում ԴԱԻՇ-ի զինյալների հետ։ Այժմ Էրդողանը ցանկանում է ընդլայնել իր «կլանի» ոչ միայն ֆինանսական, այլև՝ քաղաքական ազդեցությունը։ Վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալուց հետո նախագահն այդ պաշտոնի համար կարող է առաջ քաշել իր փեսային, որը բազմից ապացուցել է Էրդողանի քաղաքականության հանդեպ իր լիակատար բարյացակամությունը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am