Ինչու՞ Պուտինը պետք է մեկնի Բաքու

Նաև քաղաքական բալանս է խախտված Օրեր առաջ ադրբեջանական Haqqin.az-ը հայտնել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է մեկօրյա այցով շուտափույթ Բաքու մեկնելու հնարավորությունը։ Այդ մասին լրատվամիջոցի մոսկովյան բյուրոյին հայտնել էր ռուսական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը, որի հավաստմամբ՝ Վլադիմիր Պուտինը կարող է Բաքու այցելել ամենամոտ ժամանակներս։ «Ավելին, արդեն իսկ տրված է Բաքու թռչելու համար ՌԴ նախագահի ինքնաթիռը պատրաստելու հրամանը։ Բաքու այցելելու անսպասելի նախապատրաստությունը վկայում է ՌԴ նախագահի ինչ-որ շուտափույթ առաքելության մասին», գրել էր ադրբեջանական կայքը։ Դրա հետ մեկտեղ աղբյուրը հայտնել է, որ վերջնական որոշում կընդունվի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների արդյունքներով։ Մոսկվան ամենաառաջիններից էր, որ շտապ արձագանքեց Հայաստանում ԼՂ ճանաչման մասին օրինագծի շուրջ բարձրացած աղմուկին: Նախ, ինչպես հայտնի է, Լավրովն այդ թեմային անդրադարձավ, խորհուրդ տալով խուճապի չմատնվել, ապա ՌԴ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը նշեց, որ Մոսկվան հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը. «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ ԼՂ-ի ճակատագիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով: Հաստատում ենք, որ որպես միջազգային միջնորդ պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ կողմերին ցուցաբերել ամեն տիպի աջակցություն՝ այդ նպատակի (բանակցությունների) իրագործման համար: Այդ թեման ոչ մի տեղ չի չքանում ԱԳՆ օրակարգից, նախարարության ղեկավարության մակարդակից, դրան հատկացվում է առաջնային նշանակություն տվյալ ժամանակահատվածում»: Պուտինը, եթե իսկապես մոտ ապագայում որոշել է մեկնել Բաքու, ու, եթե ադրբեջանական կայքում հրապարակված տեղեկությունը` ցանկալին իրականության տեղ ներկայացնելու փորձ չէ, ապա դա լրացուցիչ անգամ կփաստի այն, թե որքան է Մոսկվան կարևորում` Բաքվին, նույնիսկ այն դեպքում, երբ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` նա պարտավոր է չեզոքություն պահպանել: Բայց թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բալանսը Մոսկվան վաղուց խախտել Բաքվի օգտին, ու այլևս զարմանալու առիթ չկա: Ասել, թե Պուտինը մեկնում է Բաքու, որպեսզի սանձի Ալիևի կողմից նոր ագրեսիան` հնարավոր է: Բայց առավել կարևոր են այլ խորքային հարցեր, օրինակ`ինչի դիմաց Բաքուն կարող է համաձայնել լայնածավալ պատերազմի չգնալ: Հիշեցնենք, որ Բաքուն բավական կոշտ հայտարարություն արեց` սպառնալով, որ ստիպված կլինի Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Ադրբեջանը ստիպված կլինի դիմել ԼՂ-ի հակամարտության լուծման ռազմական ճանապարհին, եթե հայկական կողմը չկատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, հայտարարեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Հայկական կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի չկատարման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի Ղարաբաղում դիմել հակամարտության ռազմական լուծման»,- հայտնել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջան ժամանած Թուրքիայի պատվիրակությանը, որը գլխավորում է Թուրքիայի ժանդարմերիայի ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Գալիպ Մենդիի գլխավորությամբ: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` Հասանովը թուրքական պատվիրակության անդամներին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Հասանովն ասել է, թե Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը իրականացվում է թե´ երկկողմ կապերի շրջանակներում, թե´ ՆԱՏՕ-ի գծով: Նա նշել է, որ համագործակցության մեծ պոտենցիալ կա ռազմատեխնիկական և ռազմական կրթության բնագավառներում: Երկու երկրները քննարկվել են նաև ռազմական համագործակցության հեռանկարներ: Ինչո՞ւ Պուտինն ու Լավրովը չեն մեկնում Ստեփանակերտ ԼՂՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Անի Սարգսյանը օրերս մեկնաբանել էր դեպի ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցի կազմակերպումը Ադրբեջանի ԱԳՆ կողմից։ «Ապրիլի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու փորձի ձախողումից հետո Ադրբեջանը ձգտում է կեղծիքի և մեքենայությունների միջոցով իրեն ներկայացնել որպես զոհ և խուսափել պատասխանատվությունից՝ ռազմական ագրեսիայի սանձազերծման ու դրան ուղեկցող բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար։ Մասնակցելով ադրբեջանական կողմի վատ բեմադրված ակցիաներին՝ միջազգային հանրության ներկայացուցիչներն ակամայից թույլ են տալիս իրենց ներքաշել պաշտոնական Բաքվի քարոզչական արշավին՝ ուղղված Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեության արդարացմանը։ Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իսկապես օբյեկտիվ պատկերացում կազմելու և ադրբեջանական ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար դիվանագետները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է, առաջին հերթին, այցելեն հենց ԼՂՀ»: Ինչու՞ ՀՀ ԱԳՆ-ն իր ղեկավար` Էդվարդ Նալբանդյանով ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների այց չի կազմակերպում շփման գիծ... Օր ու գիշեր ադրբեջանական կեղծիքների մասին երկարաշունչ ելույթներ ունենալու փոխարեն, կարելի է դեսպաններին ուղեկցել շփման գիծ ու ԼՂ` ամեն ինչին տեղում ծանոթանալու համար: ՈՒ առհասարակ` ինչու՞ ՀՀ ղեկավարությունն իր առջև խնդիր չի դրել Լավրովին, Մեդվեդևին, ինչու չէ՞` Պուտինին Ստեփանակերտ հրավիրել: ԼՂ միջազգային ճանաչման մասին հայտարարությունները հիմա էլ միայն օդո՞ւմ են լինելու: Որքան էին Ադրբեջանի կորուստները Հայտնի են դարձել ապրիլյան մարտերի ընթացքում Ադրբեջանի իրական կորուստները: Ըստ Artsakhpress-ի` ԼՂ-ի դեմ ապրիլի սկզբին սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններում Ադրբեջանի կորուստները մինչ վերջերս գնահատվում էին մոտ 180-200 զոհվածներ, այդ թվում` մոտ 30 հատուկ ջոկատայիններ, երկու ուղղաթիռ, երեք տանկ և երկու անօդաչու թռչող սարք: Սակայն OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբյուրների կողմից բերվող փակ տվյալներով` Ադրբեջանի իրական կորուստը կազմել է գրեթե 800 մարդ: OSTKRAFT-ը համոզմունք է հայտնում, որ հենց կորուստների այդ չափն է Ադրբեջանի ղեկավարությանը հարկադրել կանգնեցնել ագրեսիան և վերադառնալ բանակցությունների սեղան: «Հաշվի առնելով այդ տվյալները` խորապես չհիմնավորված են երևում ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի այն հայտարարությունը, թե «Բաքուն պատրաստ է ԼՂ-ի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով», քանի որ ԼՂ-ի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանը ոչ ուժեր, ոչ էլ միջոցներ չունի», -նշում է վերլուծական կենտրոնը՝ ընդգծելով, որ միակ բանը, որ Թուրքիայի օգտին իր չմտածված գործողություններով հրահրել է Ադրբեջանը, դա Հայաստանի կողմից ԼՂ-ի հնարավոր ճանաչումն է: OSTKRAFT վերլուծական կենտրոնը հիշեցնում է, որ ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության գոտում լուրջ մարտական բախումներ են տեղի ունեցել Ադրբեջանի ԶՈւ և ԼՂ-ի միջև, ինչի համար ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԼՂ-ում Ադրբեջանի զինված ուժերին մեղադրել են շփման գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով հարձակում գործելու մեջ: Ադրբեջանը մինչ այժմ չի հրապարակել ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ իր ագրեսիայի արդյունքում կրած կորուստի իրական չափը: Meydan TV-ն իր հետազոտությունների արդյունքներով հայտնել է, որ ադրբեջանական կողմի կորուստը կազմում է 101 զինծառայող և միաժամանակ նշել, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնել էր, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն, իր «զգուշավոր գնահատականներով», նվազագույնը 400 զինծառայող է: Իսկ ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր: Թամար Բագրատունի

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video) Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն. փաստաբան Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում. hayeli.am-ի հարցին՝ Սամվել Կարապետյանի պատասխանը (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am