Փաշինյանի իշխանությունը գերազանցապես ցուցադրականության, ձևի, շոուների ու տեսարանների վրա է խարսխված

Առաջին հերթին բժիշկները, իսկ հետո արդեն բոլորն, ովքեր ասվածն ընկալում են, շարունակ նույնն են պնդում, արդեն մի 10 օր, համարյա երկու շաբաթ՝ «ՄՆԱՑԵ՛Ք ՏԱՆԸ, ԱՌԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴՈՒՐՍ ՄԻ ԵԼԵՔ»:

Ավելին, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ առկա իրադրության մեջ տեղին է ասել՝ կորոնավիրուսի դեմ ռազմաճակատի առաջնագծում անձնվիրաբար մարտնչող բժիշկները հատուկ ակցիա անցկացրեցին, կոչ անելով, հորդորելով, խնդրելով. «Մենք մնացինք աշխատելու՝ հանուն ձեզ, դուք մնացեք տանը՝ հանուն մեզ»:

Սրանք գեղեցիկ խոսքեր չե՛ն: Սա պրոֆիլակտիկ անհրաժեշտություն է: Ու այն ամենին, ինչ վերաբերում է վարակ կամ հիվանդություն կամ դրա սպառնալիք հաղթահարելուն, ճիշտը բժիշկների, մասնագետների ասածներին ականջալուր լինելն է:

Եվ ի՞նչ է անում Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, արտակարգ իրադրության պայմաններում ու նման հորդորներից հետո:

Բոլորը տեսան, տիկին Աննա Հակոբյանը՝ մի խումբ լրագրողների ուղեկցությամբ, կարելի է ասել՝ բավականին նկատելի խմբով, շրջեց փողոցներով ու կորոնավիրուսի վարակի կանխարգելման հրահանգավորման բովանդակությամբ տեղեկատվական բուկլետներ էր բաժանում: Առձեռն:

Ավելի անհեթեթ և երկիմաստ վիճակ անհնար էր երևակայել: Իրավիճակում, երբ վարակի սպառնալիքը հաղթահարելու առաջին քայլը մարդկանց անհարկի կուտակումներ թույլ չտալն է, կառավարության ղեկավարի տիկինը նման կուտակման առիթ է ստեղծում: Դա այն դեպքում, երբ կոնկրետ վարչապետի ընտանիքն արդեն երկու անգամ հայտնվել է վարակման վտանգի ռեալ կասկածի շրջանակում, այդ թվում, իհարկե՝ Աննա Հակոբյանը, և ինչպես իրենք էլ տեղեկացրել են՝ երկու անգամ այդ վիրուսի հետ կապված թեստ են հանձնել, բարեբախտաբար՝ բացասական պատասխանով, այսինքն՝ վարակից խուսափել են: Եվ ահա՝ այսպիսի հրապարակային վարք:

Ի՞նչ է ստացվում․ կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում է արտակարգ դրություն, համատարած քարոզվում է ինքնամեկուսացում, այսինքն՝ տներում մնալ, կառավարությունը խստացումներ է մտցնում, անգամ ինքնամեկուսացման պայմանները խախտելու համար գերխիստ մոտեցմամբ քրեական պատասխանատվություն է սահմանվում ու...

Ու կառավարության ղեկավարի տիկինը ելնում է լրագրողների ու մի խումբ մարդկանց ուղեկցությամբ մայրաքաղաքի փողոցներում բուկլետ բաժանելու՝ առանց ձեռնոց, առանց դիմակ... Այդպե՞ս է կառավարության ղեկավարի ընտանիքն օրինակ ծառայում իրենց աստվածացնող հպատակներին ու մյուս քաղաքացիներին: Շքեղ օրինակ են ծառայում, խոսքեր չկան:

Տիկինը ցերեկը ելնում է նման ակցիա անելու, իսկ ամուսինը կեսգիշերային լայվով հայտնում է վարակվածների քանակի տասնյակներով ավելանալու և վարակի նոր օջախների մասին: Այս դեպքերը նշված ակցիայի հետ անմիջական կապի մեջ չեն, բայց ո՞ւր է ընդհանուր տրամաբանությունը:

Երկրորդ՝ նման պայմաններում, հետևելով մասնագետների հորդորներին, մարդիկ հիմնականում խուսափում են անմիջական շփումներից, հաղորդակցությունից: Իսկ այստեղ ահա, ձեռքից ձեռք, թղթի վրա տպված տեղեկատվական նյութեր են տարածում: Ի դեպ, թղթի վրա, էլի մասնագետների ասելով, այդ անտեր վիրուսի մանրէն համեմատաբար երկար է պահպանվում:

Նկատեմ նաև, որ կարելի էր ուղղակի հեռախոսակապի միջոցով կարճ հաղորդագրություններ ուղարկել բոլոր բաժանորդներին, ինչպես առողջապահության նախարարությունն է անում: Եթե այդքան դա կարևոր էր թվում, ապա կարելի էր դա անել տիկին Աննա Հակոբյանի անունից: Կարելի էր ուղղակի լայվ միացմամբ դիմել: Փողոց ելնելու անհրաժեշտությունը ո՞րն էր:

Աննա Հակոբյանն, իհարկե, բավականին ուրախացրեց սոցցանցային հանրությանը՝ ասելով, թե կյանքը 360 աստիճանով շրջվել է այս վարակի հետ կապված: Հասկանալի է, որ եթե գլխիվայր կամ տրամագծորեն հակառակ շրջվելը նկատի ուներ, ապա պիտի 180 աստիճան ասվեր: Բայց ինչ ասվել է, ասվել է: Այդ 360 աստիճանը, ի դեպ, հայերեն շատ ավելի գեղեցիկ է ձևակերպվում՝ դարձ ի շրջանս յուր:

Հարց է ծագում, թե այդ ի՞նչ զորավոր պատճառ է, որը այս պայմաններում ստիպում է, այնուամենայնիվ, մի կողմ դնել մասնագետների հորդորները, անհատական անվտանգությունը, որը, դատելով կրկնակի թեստավորումից՝ վարչապետն ու մերձավորները շատ սուր են ընկալում:

Իսկ պատճառներից մեկը այն է, ու դա արդեն շատերն են նկատում, որ Փաշինյանի իշխանությունը գերազանցապես ցուցադրականության, ձևի, շոուների ու տեսարանների վրա է խարսխված: Չկան տեսարաններ, չկան շոուներ, համարի, որ արդեն չունես նաև իշխանություն: Ու ստացվում է, որ նման ցուցադրական երևույթները իշխանությունը պահելու հիմնական սնունդն ու հենարանն են: Իսկ դա այսօր կառավարող գործչի համար այն անհրաժեշտությունն է, որը ստիպում է բանի տեղ չդնել անգամ վարակման վտանգը:

Օրիգինալ չի հնչի, բայց երևի տեղին կլինի հորդոր զգուշացումը՝ «հանգի՛ստ նստեք առանձնատեղներդ»:

Արմեն Հակոբյան

դիտվել է 1219 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am