7 հազար դոլարանոց երեկույթ՝ Գիզայի բուրգի մոտ
RIA Novosti-ի փոխանցմամբ` Եգիպտոսի մշակութային ժառանգության և հին ժամանակների հուշարձանների նախարարությունը թուլատրել է Գիզայի բուրգի շրջանում կազմակերպել մասնավոր երեկույթներ, ասված է Եգիպտոսի տուրօպերատորների ասոցիացիայի նամակում: Այդպիսի մեկ միջոցառման սակագինը կազմում է 6.8 հազար դոլար: Եգիպտոսի իշխանությունները նաև հավանություն են տվել երեկոյան ժամերինի թանգարանների բացելու վերաբերյալ տուրօպերատորների առաջարկությանը:
