Պատկերացնում ե՞ք այն դժբախտին, ով դժբախտություն է ունեցել ԲԴԽ-ի այսօրվա նախագահի կողմից դատվելու.Հայկ Ալումյան (video)
Նախորդ նիստին, որը չէր կայացել, փաստաբանները ժամանակ էին ձգում, մինչեւ նրանց կհայտնեին դատավորի բացակայության պատճառը եւ հաջորդ նիստի օրը, ընդ որում, փաստաբաններից մեկը նստել էր դատավորի աթոռին, մյուս փաստաբանը` դատախազի աթոռին: Չգիտես ինչու, այս գործողությունները վրդովվեցրել էին ԲԴԽ-ի ղեկավարին, որը նամակ է ուղղել Փաստաբանների պալատ` փաստաբանների գործողությունները անհարգալից համարելով:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մեկնաբանել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի գործողությունները:
Մանրամասները՝ տեսանյութում.
