Ստալինի կիսանդրին ներկել են
Վրաստանում Իոսիֆ Ստալինի կիսանդրին ներկել են վարդագույն: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը: Ինչպես հաղորդվում է, կիսանդրին Գորի քաղաքի մոտ առանց իշխանությունների թույլտվության մայիսի 9-ին դրել են Ստալինի կողմնակիցները: Տեղական ակտիվիստները հայտնել են, որ արձանը գիշերը իրենք են ներկել: Հիշեցնենք, որ Գորին Ստալինի ծննդավայրն է:
