Ենթադրություններ անել պետք չէ. Վահրամ Բաղդասարյան
«Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալներում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության 37 քաղաքացու անուն։ Երեկ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել է փաստաթղթերի ամբողջական փաթեթ,որում ենրառված է 320000 անձի անուն։ Ավելի վաղ հրապարակված ցուցակում էր նաեւ ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանը:
«Ես խնդրում եմ, որ որեւէ մեկը շտապողականություն չցուցբերի: Դրանք ուսումնասիրվում են: Եթե նման անուններ կան, նրանց բոլորի վերաբերյալ համապատասխան մարմինները կատարում են ուսումնասիրություններ, եւ ենթադրություններ անել պետք չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
-Նոր հրապարակված տվյալների մեջ Ադրբեջանից կա 127, Վրաստանից՝ 82, ՌԴ-ից՝ 6,200 քաղաքացու անուն, այդ թվում՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած միլիարդատերերի ու երաժիշտների անուններ,-ասաց Բաղդասարյանը:
