«Հակառակորդին» թերագնահատելու վնասները

Իտալիան կարճ ժամանակում կորոնավիրուսի տարածման և հատկապես մահվան դեպքերի «տեսակարար կշռով» տվեց-անցավ Չինաստանին, բայց Հայաստանն էլ ոչի՛նչ. Նիկոլի գլխավորությամբ շատ արագ դարձավ առաջատար` ոչ միայն Անդրկովկասում, այլև հետխորհրդային տարածքում, առայժմ` բարեբախտաբար, միայն վարակակիրների տոկոսային հարաբերությամբ։

Մինչ հարևան Վրաստանում և Ադրբեջանում 5-6 տասնյակ մարդ է ախտահարվել այդ մահաբեր մանրէով, Հայաստանում, որտեղ բնակչության թիվը էապես զիջում է վերջիններիս, վարակակիրների թիվն ընդամենը մի օրում` երեկվա դրությամբ, ավելացել է 41-ով, վստահաբար հատել 200-ի սահմանը և հասել 235-ի։

Եվ սա, ցավոք, պատահականություն չէ, այլ օրինաչափություն։ Բանն այն է, որ մեր «հավատավոր ժողովուրդը»` գոնե հասարակության այն հատվածը, որ խնկարկում է Նիկոլի «սրբապատկերի» առաջ, նրա բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսք ընդունում է որպես վերին ճշմարտություն, չի՛ մոռացել թավշապետի թևավոր արտահայտությունները կորոնավիրուսի մասին՝ «կորոնավիրուսն ում շունն է», «մենք կորոնավիրուսից չենք վախենում, կորոնավիրուսը մեզ չի վախեցնում», տնական օղիով, պինցետով, ալկոգելով կքերենք, կհանենք, և այդպես շարունակ։

Ճիշտ է, Նիկոլ Իջևանցին հընթացս հետողորմյա արեց` վերանայեց «քամահրական» վերաբերմունքը «անտեսանելի թշնամու» նկատմամբ և ստիպված եղավ դադարեցնել «Այո»-ի քարոզարշավը, նույնիսկ ինքնամեկուսացավ կորոնավիրուսի սպառնալիքից, հետո էլ արտակարգ դրություն հայտարարեց, բայց իր «դուխով հայտարարությունները» սեպագիր արձանագրության պես դաջվել են մարդկանց, նկատի ունեմ` նիկոլավիրուսով վարակված կամ համակված «հպարտ քաղաքացիների» գիտակցության մեջ ու դուրս չեն գալիս։

Առավել ևս, որ թավշապետն արտակարգ դրություն հայտարարելու հենց հաջորդ օրը փողոցային «ռեյդեր» սկսեց` ուրախ ռեպորտաժներ փողոցներից, ժամանցի վայրերից, առևտրի սրահներից, ցույց տալով աշխարհին` ինչ ասել է «դուխով» քաղաքացի, որը ոչ մի բանից խուճապի չի մատնվում (բացի «նախկինների» վերադարձից), և մատների արանքով է նայում տեսանելի ու անտեսանելի բոլոր վտանգներին։ Այդ մտայնությամբ էլ ապրում է իր առօրյա կյանքով` անհաղորդ տնից առանց անհրաժեշտության դուրս չգալու, հնարավորինս ինքնամեկուսանալու, իր ՛ շրջապատի առողջությունն անհարկի չվտանգելու ուշացած հորդորներին. փողոցները, պուրակները, «բեսեդկաները» առաջվա պես բազմամարդ են, մարդիկ հանգիստ զբոսնում են, այդ թվում` երեխաների հետ, ասում-խոսում, ուրախանում, նարդի, շախմատ խաղում, ասես՝ ոչինչ չի պատահել։

Վարակակիրների թվաքանակի մտահոգիչ դինամիկան, սակայն, իր «ճշտումներն» է մտցնում կորոնավիրուսը որպես հին աշխարհը քանդելու ու դրա ավերակների վրա նորը կառուցելու բացառիկ «հնարավորություն» դիտարկող մերօրյա մեսիայի «ծրագրերում»։ Ահա, երեկ էլ կեսգիշերին լայվ մտավ ու առաջինը ավետեց «վաղ առավոտից նոր սահմանափակումներ մտցնելու» մասին (փաստորեն` Աննա Հակոբյանի հակակորոնավիրուսային բուկլետներն էլ չծառայեցին իրենց նպատակին, էլի)։

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 947 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am