Նրանք, ովքեր փորձեն իմ անձը վիրավորեն, կամ իմ ժողովրդի դեմ ոտնձգություն անեն, պատասխան են ստանալու. Վիտալի Բալասանյան. video

Ես թշնամի չեմ ՀՀ վարչապետի հետ, ես որեւէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը` նշելով, որ բազմաթիվ առիթներ է ունեցել շփվելու Նիկոլ Փաշինյանի հետ դեռ նրա պատգամավոր լինելու տարիներին։

«Մենք վաղուց ենք իրար ճանաչում, մեր անձնական հարաբերությունները ջերմ են եղել, հարցրեք իր տիկնոջից` Աննա Հակոբյանին, ես որեւէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ ու չեմ էլ ունենալու, իսկ նրանք, ովքեր փորձեն իմ անձը վիրավորեն, կամ իմ ժողովրդի դեմ ոտնձգություն անեն, պատասխան են ստանալու»,- ասել է նա:

Վիտալի Բալասանյանի խոսքով` Փաշինյանը իրենց ընդունում է Արցախում եւ հաջորդ օրը, չգիտես ինչու, հայտարարում դավադիր ուժերի մասին. «Ես չգիտեմ ովքեր են այդ դավադիր ուժերը, բայց թող իմ անուն ազգանունը չկապեն դավադիրների հետ: Կարծում եմ` դավադիրներ Արցախում չկան, այլ փորձում են այստեղ դրսի ուժեր ներմուծել»:

Անդրադառնալով Արցախի հարցին ու Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը՝ Վիտալի Բալասանյանը ասել է, որ վերջին փամփուշտն էլ ինքն է կրակելու եւ վերջ է տալու պատերազմին․ «Ես վստահ եմ, որ Արցախի հարցի լուծման վերջին փամփուշտը ես եմ կրակելու։ Արցախի քաղաքական իշխանությունը Հայաստանի իշխանությունը տվել է այն իրավունքը, որ Արցախի հարցի շուրջ Հայաստանը վեր հանի այն տեսլականները, որոնք նաև նախկինում են եղել. նպատակը՝ Արցախը, որպես լիիրավ կողմ պետք է նստի բանակցությունների սեղանին»։

Ըստ Բալասանյանի՝ մինչև հիմա անհասկանալի է՝ ՀՀ իշխանություններն ի՞նչ նպատակով են ասում՝ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին․ «Ես այդպես էլ հակափաստարկ չստացա, երբ ասում էի Ալիևի հետ վերելակային հանդիպմանը փաստաթուղթ է փոխանցվել Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում Ժնև-Վիեննա-Սանկտ-Պետերբուրգ փաստաթուղթը ի չիք դարձավ»։

Վիտալի Բալասանյանը նշել է նաև, որ ինքը խնդրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին զերծ մնալ այն փաթեթից, որն այսօր դրված է բանակցային սեղանին։

Նրա խոսքով` այն, ինչ այժմ քննարկվում է, ոչ թե տարածքների հանձնում է, այլ Արցախի ադրբեջականացում, այն է ամբողջ Արցախի հանձնում:

դիտվել է 1409 անգամ
Լրահոս
Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am