Փաշինյանի կեսգիշերային լայվից հետո` անխուսափելի կոլապս

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կեսգիշերային ուղիղ եթերում հայտարրաեց, որ այսօրվանից լիրառվելու են նոր սահմանափակումներ, որի մասին առավոտյան կհրապարակվի պարետի նոր որոշումը: Ըստ այդմ` մեկ շաբաթով մի շարք օբյեկտների գործունեությունը դադարեցվելու է: Խոսքը մի շարք արտադրությունների մասին է: Ըստ թության թույակտրվելու է միայան սննդի և խմիչքի արտադրությունը, իսպառ փակվելու են բոլոր տեսակի սրճարանները, ռոստորոններն ու սննդի կետերը, նրաք կպարող են պահպանել միայան առաքման ծառայությունը:
Նման կատերգորիկ քայլի գնալու պատճառը թերևս այն է, որ վարկվածների թիվն աճել է, նախորդ օրվա 194-ի փոխարեն մենք արդեն 235 վարակված ունենք: Սա վարակի տարածման բավական բարձր ցուցանիշ է: Համեմատության համար նշենք, որ, օրինակ նույն օրը ամբողջ Չինաստանում ընդամենը 39 նոր վարկի դեպք է արձանագրվել: Փոքր Հայաստանի համար մեկ օրում 41 վարկվածը, իսկապես բարձր ցուցանիշ է:
Ընդհանրապես կորոնավիրուսի հետ կապված լուրերը լավատեսական չեն: Կեսգիշերային լայվից ժամեր առաջ վիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ըստ վերլուծությունների` կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում կամ կանխատեսվում էր. «Այդ առումով, մենք պետք է որոշակի պատկերացումներ ձևավորենք, թե ինչպես ենք կազմակերպելու կյանքը մեր հանրապետությունում: Ընդհանուր տրամաբանությունը և ռազմավարությունը պետք է լինի հետևյալը, որ կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք և ձևավորենք, այսպես ասած, ազատ և անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել, իհարկե, հընթացս նաև հետևելով իրադարձություններին: Մի բան ակնհայտ է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված տիրում են հսկայական անորոշություններ, այսինքն՝ այսօրվա դրությամբ չկա մի երկիր, որը կարող է արձանագրել, որ հստակ հսկողության տակ է առել վիճակը և կառավարում է այն: Ամենաանսպասելի տեղեկություններ են գալիս: Օրինակ, ես երեկ կարդացի, որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում, չեմ ուզում անունը նշել, պաշտոնապես խոստովանել էին, որ, օրինակ, ունեն թեստերի դեֆիցիտ, չեն կարողանում անհրաժեշտ թվով քաղաքացիների թեստավորել և այլն: Այնպես որ, մենք այսպիսի պայմաններում ենք աշխատում և պետք է շարունակենք նույն տրամաբանությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ կառավարության գործունեությունը պետք է երկու մասի կամ տրամաբանության բաժանված լինի. առաջինը պետք է լինի պարետատան գործունեությունը, որը կկարգավորի օպերատիվ հարցերը և երկրորդը՝ պետք է լինի հակաճգնաժամային և ռազմավարական քայլերի մշակումն ու տրամաբանությունը, որպեսզի կարողանանք այս իրավիճակում կոլապսների առաջ չկանգնել:
Պատասխանատուները զեկուցել են կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ներկայումս քայլեր են կատարվում թեստերի և դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ այժմ հանրապետությունում կորոնավիրուսի կանխարգելման ուղղութամբ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո և ողջ ուշադրությունը կենտրոնացված է կանխարգելիչ միջոցառումների վրա:
Ըստ ամենայնի` վարչապետի և իշխող թիմի մոտ կորոնվիրուսի առաջ բերած ճգնաժամը խուճապ է առաջացրել: Փաշինյանն արդեն բաց տեքստով խոսում է կոլապսի մասին: Մեկ օր առաջ էլ նա հայտարարել, որ իրավիճակի հաղթահարումը կարող է անգամ մինչև մեկուկես տարի ձգվել: Եթե տնտեսության տեսանելի ապագան հարկադրված կանգառն է, ապա կոլապսն անխուսափելի է լինելու : Կառավարության այսօրվա կազմում չկան բավարար փորձառություն և հմտություն ունեցող կադրեր, որոնք ի զորու են վերահաս կոլապսի դեմն առնել և սեղմ ժամկետում իրական հակաճգնժամային ծրագիր դնել Փաշինյանի սեղանին: Տնտեսության վիճակն առանց վիրուսի առաջացրած խնդիրների էլ աղետալի էր: Այժմ արդեն բոլոր ձախողումները դուրս են գրվելու վիրուսի թողած հետևանքների վրա: Բայց սա այն դեպքն է, երբ պատճառներն այլևս էական չեն, որովհետև հետևանքներն առավել քան ծանր են լինելու, այն աստիճանի, որ կառավարությունն առայժմ նախապատրաստում է: Իրականությունը պարզ կդառնա ավելի ուշ: 

Հայկ Դավթյան

դիտվել է 9479 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am