Թուրքիան հանել է մեղադրանքը ռուսական Су-24 օդաչուին սպանելու կասկածյալից
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ թուրքական դատախազությունը Սիրիայում ռուսական «Սու-24» ռմբակոծիչի օդաչուի ենթադրյալ մարդասպան Ալփարսլան Չելիքի վրայից հանել է բոլոր մեղադրանքները: Չելիքը «Գորշ գայլեր» կազմակերպության ղեկավարն է: Ապրիլի 3-ին` ձեռբակալության հաջորդ օրը իր ցուցմունքների ժամանակ նա ասել է, թե հնարավոր է ռուս օդաչուին սպանել են ուրիշ խմբավորման անդամներ, ովքեր կռվում են սիրիական թուրքմենների կողմից: Ոստիկանները նրա և ևս 14 կալանավորվածի մոտ հայտնաբերել էին «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգ, երկու ատրճանակ ու փամփուշտներ: Թուրքական դատախազությունը կարծիք է հայտնել, որ չկան բավականաչափ հանցանշաններ, որոնք կապացուցեն, որ Չելիքն է սպանել Պեշկովին:
