ԵՄ-ն և Թուրքիան չեղարկել են
Եվրամիությունը և Թուրքիան չեղյալ են հայտարարել մայիսի 13-ին Բրյուսելում նախատեսված բարձր մակարդակի երկկողմ հանդիպումը: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այդ մասին երեքշաբթի հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: «Ուրբաթ օրը նախատեսված հանդիպումը տեղափոխելու մասին որոշումը կայացվել է համատեղ»,- ասել է նա լրագրողներին: Նա այլ մանրամասներ չի հայտնել:
