Ընտրություններն անտեսողներն իրենց քվեները տալիս են «մութ ուժերին»
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկրի քաղաքացիները, որոնք չեն քվեարկի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում, իրենց քվեները տալիս են «մութ ուժերին»:Վրացական Pirweli լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարգվելաշվիլին ասել է. «Հետագայում այդ ուժերը շրջվելու են դեպի մեզ և հարցնելու են, թե ինչու ենք մենք իրենցից պահանջում ժողովրդավարություն, թե ինչու ենք մենք պահանջում ԶԼՄ-ների ազատություն: Նրանք ասելու են, չէ՞ որ դուք ինձ չեք ընտրել: Եթե ժողովուրդը հրաժարվում է մասնակցել ընտրություններին, ապա նա ստորագրում է իր անտաղանդության տակ»:
