Ինչ ստացավ Չինաստանը կորոնավիրուսից

Կորոնավիրուսի հետ կապված բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ սա ոչ միայն առողջապահական, այլ նաև տնտեսական վիրուս է, որը սպառնում է փլուզել համաշխարհային տնտեսության կառուցվածքն ու բուրգերը: 

Միջազգային լրահոսում տեղեկություններ են հրապարակվում, որ Չինաստանը, որը համարվում է այս վիրուսի բնօրաննը, տևական ժամանակ թաքուն է պահել այդ վիրուսի փաստը: Չինաստանում համաճարակային վիճակն ակնառու է եղել դեռևս անցած տարվա դեկտեմբերից, սակայն այդ մասին չի հայտարարվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը Չինաստանը վիրուսի մասին տեղյակ է պահել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին միայն:
Հետո արդեն, երբ Չինաստանում համաճարակը միանգամից հայտարարվեց խուճապային տրամադրություններով, սրա հետևանքն եղեվ այն, որ այդ երկրում աշխատող բազմաթիվ միջազգային ընկերությունների բաժնետոմսերի գներն սկսեցին նվազել: Չինաստանում աշխատող արտասահմանյան ընկերություններն արագ վաճառեցին չինական կապիտալի իրենց բաժնեմասերը, փոխարենը դրանք բավական էժան գներով ձեռք բերեցին չինական ընկերությունները: Արդյուքնում ստացվեց այնպես, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Չինաստանն ազգայնացրեց իր երկրի ողջ կապիտալը ու դրա արտադրողականության հաշվին ստեղծվող շահաբաժինները:
Թերևս եթե վիրուսի մասին հայտարարված լիներ ժամանակին, գուցե ողջ աշխարհում այսօր իրավիճակն այլ լիներ, քան կա այսօր: Հատկանշական է, որ անգամ մարդկային զոհերի քանակով, վիրուսի էպիկենտրոն համարվող Չինաստանն ավելի քիչ կորուստներ է ունեցել, քան, օրինակ՝ Իտալիան: ՖրանսիականThe Guardian պարբերականի հաղորդմամբ՝ մահվան ելքով դեպքերի թիվն Իտալիայում մարտի 20-ի դրությամբ հասել է 3405-ի, ինչը գերազանցում է Չինաստանում գրանցված ցուցանիշը՝ 3245 դեպք։ Եթե հաշվի առնենք այս երկու երկրների բնակչության թվերը, ապա տոկոսային հարաբերությամբ Իտալիայի զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ է:
Ավելին՝ Եվրոպան այսօր գտնվում է վիրուսի տարածման պիկային վիճակում, Իտալիայում անգամ հայտարարվել է տարեց վարկվածներին օգնություն չտրամադրելու մասին:
Մինչդեռ Չինաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում նոր դեպքերի հայտնաբերման մասին չի հայտարարվում:
Չինական ընկերությունները երկրի ողջ տարածքում ավելի քան 89 տոկոսով վերսկսել են հիմնական ենթակառուցվածքների շինարարությունը, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում իրավիճակի կարգավորմամբ:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի զարգացումների և բարեփոխումների հարցով պետական հանձնաժողովի ներդրումների վարչության ղեկավարը՝ նշելով, որ դրությունը տարբեր նահանգներում տարբեր է:
«Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ Լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարությունից հետո դժվարություններ էին ի հայտ եկել խոշոր ենթակառուցվածքային շինություններում աշխատանքի վերականգնման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է: Եթե չհաշվենք Հուբեյ նահանգը, Չինաստանի մյուս նահանգներում շուրջ 11 000 նման կարևոր նախագծեր կան, որոնց 89 տոկոսում մարտի 20-ին վերականգնվել են գործունեությունը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Չինաստանի հարավային շրջաններում շինարարական աշխատանքների վերականգնումը կազմում է 98 տոկոս, մինչդեռ հյուսիսային շրջաններում՝ 60 տոկոս:
Իսկ աշխարհի մակարդակով տնտեսական օգուտների ու վնասների վերլուծությունները դեռևս առջևում են: Արդեն իսկ ակնհայտ է, որ նավթային պետությունները ֆինանսական շատ լուրջ կորուստներ են կրում, հումքային արտադրությունը ևս իր անկման պիկում է գտնվում: Ինչ է լինելու հաջորդաբար դեռ հայտնի չէ: Բայց կարծես թե ուրվագծվում է, որ Չինաստանին հաջողվում է կորոնավիրուսի ավերածությունից դուրս գալ նվազագույն զոհերով և առավելագույն տնտեսական էֆեկտով:


Հայկ Դավթյան

դիտվել է 2631 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am