«Իզգոյ պիտի լինես, որ ներառված լինես այդ համակարգում». Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ, խոսելով Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, ասաց, որ բոլոր այն բարեփոխումները, որոնք գալիս են վերևից:«Ինչո՞ւմն է խնդիրը, որ ցանկացած ռեֆորմ մեր երկրում արժանանում է բուռն հակազդեցության»,- ասաց նա: Ն.Զոհրաբյանի խոսքով` ԽՍՀՄ դրամարկղերում կուտակած մեր պապերի ու տատերի ավանդների ճակատագիրը ոգևորիչ չէ: ԽՍՀՄ խնայդրամարկղներում մեր ծնողների կուտակած գումարները՝ որպես ավանդ, փոխհատուցվեցին չնչին գումարով. «Երկու հարյուր տարեկան պիտի լինես, իզգոյ պիտի լինես, որ ներառված լինես այդ համակարգում, ու ժառանգներդ էլ զրկվում են այդ չնչին փոխհատուցումը ստանալուց, եթե մահանաս»: Նա կոչ արեց կողմ քվեարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր վճարը մեկ տարով հետաձգելու նախագծին:
