Եթե կանխատեսում չունեք, ինչի՞ եք էդքան վստահ


Կենտրոնական բանկը նոր պատք չի վերցնելու, բայց նաև չունի կանխատեսումներ, թե կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի պայմաններում որքանով կավելանա Հայաստանի արտաքին պարտքը: Հրավիրած ասուլիսում նման հայտարարություն է արել ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը. «Մենք երևի պետք է սպասենք հետագա զարգացումներին, որովհետև շատ դժվար է գնահատական տալ հիմա: Դա կախված է ուժգնությունից, տևողությունից և մնացած շատ հարցերից, թե պարտքի հետ կապված ինչպիսի վերադասավորումներ կունենանք»:
Անդրադառնալով հարցերին, թե ռուսական ռուբլու արժեզրկումն ինչպես կազդի Հայաստանի վրա, և որքանով կարող է արժեզրկվել հայկական դրամը՝ հաշվի առնելով այն, որ դոլարը արժևորվում է, ԿԲ ներկայացուցիչը նշել է. «Մեքսիկական պեսոյի հետ միասին ռուսական ռուբլին այսօր համարվում է երկրորդ տատանողական արժույթն աշխարհում: Դա ոչ միայն այս առողջապահական խնդիրների հետ է առնչվում, այլ նաև նավթի գների տատանման հետ: Եվ Ռուսաստանի իշխանություններն այսօր տարբեր գործողություններ են իրականացնում, որպեսզի շուկաները հանգստացնեն, անորոշության մասը շատ մեծ է այս առումով, որևէ մեկն այս պահին չի կարողանում հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ կլինեն ռուսական արժույթի հետ կապված: Մենք մշտապես հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանում: Եվ կարծում եմ՝ մեր քաղաքականությունն այնպիսին է լինելու, որպեսզի հավասարակշռենք և կայունությունները »:
Նա նաև նշել է, որ ԿԲ-ն, հավատարիմ է մնալու լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Լրագրողերը հիշեցրել են, որ 2014 թվականի ճգնաժամի ժամանակ դրամն ազրժեզրկվել է մոտ 20 տոկիոսով, ներկրվող ապրանքները թնակացել են: Արթուր Ստեփանյանն ի պատասխան նշել է, որ վերջին 5-10 տարիների վիճակագրությունը նայելով՝ տեսնում ենք, որ Հայաստանն ամենացածր գնաճ ունեցող երկրների թվում է: Նույնիսկ 2014 թ. դրամի արժեզրկումը մարդկանց գնողունակության վրա չի անդրադարձել, և շարունակելու ենք լինել ամենացածր գնաճային երկրներից մեկը:
«Մեր հիմնական նպատակը գնաճը կառավարելն է, որպեզի մարդկանց գնողունակությունը չվատթարանա: Ինչ վերաբերում է փոխարժեքին, ԿԲ-ն հավատարիմ է մնալու լողացող փոխարժեքի քաղաքականությանը, բայց պատրաստ է անբարենպաստ յուրաքանչյուր զարգացումների ժամանակ գործիքակազմ կիրառել ու հանգստացնել ֆինանսական շուկաները»,- ասել է նա:
Հետաքրքիր իրավիճակ է ստացվում` մի կողմից ԿԲ-ն չունի կանխատեսում, թե որքան կավելանա արտաքին պարտքը, մյուս կողմից էլ համոզված է, որ գնաճը շատ չի լինելու: Այս երկու հայտարարությունները խոսում են ֆինանսական կառավարման համակարգի ճգնաժամի առկայության և դրան դիմագրավելու ոչ զրոյական ծրագրի մասին:
Պետությունն նման դեպքերում պարտավոր է ունենալ զարգացումների մի քանի սցենարի համար նախատեսված լուծումներ և պատրաստ լինել վատթարագույնին: Փաստորեն, չբացառելով դրամի արժեզրկումը ԿԲ ներկայացուցիչը վստահություն է հայտնել, թե գնաճը կամ չի լինի կամ էլ շատ թույլ կլինի: Սա պրակտիկորեն անհնար սցենար է, որովհետև դրամի արժեզրկման դեպքում ներկրվող ապրանքների թանկացումն անխուսափելի է:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3452 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am