Դուք խճճվել եք. Լևոն Զուրաբյան
Կառավարության հրավիրած արտահերթ նիստին այսօր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հնչեցրեց կուտակային հիմնադրամների ռեֆորմի վերաբերյալ ՀԱԿ գնահատականները:Ինչպես ասաց՝ քառյակը դեմ էր կուտակային համակարգի ներդրմանը կոռուպցիոն և տնտեսության մենաշնորհացման պայմաններում, ժողովրդի կողմից անվստահության պայմաններում: «Մի բան, որ վատ է մեր ժողովրդի համար, դրա մեկ տարով հետաձգմանը չենք կարող դեմ լինել, բայց կողմ էլ չենք կարող լինել, քանի որ կառավարությունն ինքն էլ չգիտի, թե ինչ ուղիով է շարժվելու:Դես ու դեն այս հուսահատ շարժումները ցույց են տալիս, որ Դուք խճճվել եք այս հարցում, բայց միևնույնն է` պահպանում եք Ձեր հավատարմությունը այս չարաբաստիկ ռեֆորմին: Իշխանության նման պահվածքի համար պատասխանատվություն մենք չենք կարող ստանձնել»,- հայտարարեց նա: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ կլինեն:
